News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում վախճանվել է «Kohar» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու սիմֆոնիկ նվագախմբի խմբավար Սեպուհ Աբգարյանը: Այդ մասին գրում է ամերիկահայկական «Asbarez» թերթը:

Մաեստրո Սեպուհ Աբգարյանը ծնվել է Կիպրոսում: Նա կոմպոզիտոր էր, խմբավար, նկարիչ ու մանկավարժ: Հիմնել է Կիպրոսի հայկական ռադիոյի ծրագիրն ու Հեռարձակման ընկերությունը: Ավարտել է «Մելքոնյան» ուսումնական հաստատությունը, որտեղ երաժշտություն է դասավանդել եւ ղեկավարել է դպրոցական երգչախումբը՝ հետեւելով երաժշտության իր ուսուցչին՝ Վահան Բեդելյանին: «Մելքոնյան» ինստիտուտն ավարտելուց հետո նա կրթությունը շարունակել է Փարիզում:

Որպես օպերային երգիչ Սեպուհ Աբգարյանը հանդես է եկել Նիկոսիայում, Աթենքու, Բեյրութում, Հալեպում, Կահիրեում եւ Փարիզում: Նա շա երգերի հեղինակ է, երգչախմբային ստեղծագործություններմ կամերային երաժշտություն, սիմֆոնիկա սյուիտներ: Ստեղծագործություններից շատերը հնչել են Տոկիոյում, Փարիզում, Կիպրոսում եւ Բեյրութում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի տարբեր քաղաքաներում: Շատերը նրա աշխատանքը, սիմֆոնիկ նվագախմբի ու «Kohar» երգչախմբի հետ ելույթները առավել մեծ ներդրում են համարում վերջին տասնամյակների ընթացքում հայկական մշակույթի տարածման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ