News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Տոնուս» ՍՊԸ-ից խաբված մի քանի տասնյակ բնակարանատերեր այսօր՝ օգոստոսի 9-ին, մտել են Դավիթաշենի 2-րդ թաղամասում ՍՊԸ-ի կառուցած շենք՝ սպառնալով, որ դուրս չեն գա այնտեղից, մինչեւ «Արցախբանկից» եւ Կառավարությունից ներկայացուցիչներ չգան եւ տեղում իրենց հետ չքննարկեն հարցը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց բնակարանատերերից Աննա Մկրտչյանը:

«Մենք պահանջում ենք, որ Հրաչ Կապրիելյանը վերսկսի շենքի շինարարությունը, մեզ հանձնի մեր բնակարանները»,-ասաց նա` նշելով, որ մոտ երկու ամիս առաջ «Արցախբանկի» բաժնետեր Հրաչ Կապրիելյանը իրենց հետ հանդիպմանը խոստացել էր, որ մեկ ամիսց կսկսի շինարարությունը, սակայն չէր արել:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում եւ Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ