News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Սոչիում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տարբեր ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցության արդիական հարցերն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները:

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, հայտարարել է. «Ինձ հարկավոր չէ բնորոշել հայ-ռուսական հարաբերությունները, դրանք բացառապես բարեկամական, ռազմավարական բնույթ են կրում, ինչի մասին է վկայում Հայաստանի, հայաստանյան ղեկավարության վերջին՝ ե´ւ Մաքսային միությանը, ե´ւ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը: Աշխատանքը շարունակվում է, եւ ես կցանկանայի տեղեկացնել ձեզ, թե այսօր այն ինչ փուլում է: Բնականաբար, մենք նաեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող օրակարգային բազմաթիվ հարցեր ունենք, որոնց մասին այսօր, անկասկած, կխոսենք: Նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված խնդիրները մանրամասն քննարկելու հնարավորություն կա: Այդ պատճառով, մեր օրակարգը բավական հագեցած է»:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էլ նշել է, որ ռուսաստանցի գործընկերոջ հետ վերջին հանդիպումից երեք ամիս է անցել, եւ մի շարք պայմանավորվածություններ ամփոփելու անհրաժեշտություն կա: «Բացի մեր երկկողմ հարաբերությունների օրակարգից, ես կցանկանայի նաեւ քննարկել որոշ հարցեր՝ կապված ինտեգրման գործընթացների հետ, որոնք առնչվում են Եվրասիական տնտեսական միության հաձայնագրին Հայաստանի միանալուն:

Իհարկե, մեզ անհանգստացնում է նաեւ Ուկրաինայի իրավիճակը: Եթե Դուք կարեւոր համարեք, պարոն Պուտին, տեղեկացրեք, խնդրում եմ, այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկում է Ռուսաստանը, իսկ ես իմ հերթին Ձեզ մանրամասն կտեղեկացնեմ մեր տարածաշրջանի իրադրության եւ հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի կանխամտածված սրման մասին»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Հավելենք, որ ավելի վաղ կայացել էին նաեւ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանակցությունները, որոնք ընթացքում նույնպես քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալիեւին, ըստ երեւույթին, դուր է գալիս խայտառակ վիճակի մեջ դնել պետդեպարտամենտին. Մայքլ Ռուբին
Ալիեւը ուղիղ եթերում քննադատել է Էնդրյու Շոֆերին...
Զախարովան խոսել է ՄԱԿ-ում Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի հնարավոր հանդիպման մասին
«Հիմա կարող եմ ասել, որ մենք նաեւ կողմերի հետ շփման մեջ ենք»,-հավելել է նա․․․
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
Ադրբեջանի զինդատախազի անհեթեթ միտքը. «Հայաստանն օգտագործում է ադրբեջանցի անհետ կորածներին որպես ստրուկ»
Նա նաև հայտնել է, որ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել 90-ականներին զոհվածների 120 աճյուն․․․
Հայերն ապրել են Բաքվում եւ հեղինակություն ունեցել հասարակությունում. Ադրբեջանի ՊԱԾ պետ
Ալի Նագիեւը խոստովանել է, որ մինչեւ ղարաբաղյան հակամարտությունը հայերը հեղինակություն են վայելել ադրբեջանական հասարակությունում...
ԱՄՆ-ն չի կարող երկխոսել ՌԴ-ի հետ ԼՂ հարցով, կողմերի որոշումն է գնալ ռուսական քննարկումներին, թե ոչ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ազդել է բազմաթիվ ձևաչափերի վրա, որոնց Ռուսաստանը մասնակցում էր, քանի որ Մոսկվան այնպես է խախտել...
Ամենաշատ