News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի միջնակարգ դպրոցը ամենայն հավանականությամբ սեպտեմբերից կկոչեն հուլիսի 31-ին ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող Արարատ Խանոյանի անվամբ։ Այս մասին NEWS.am-ին ասաց Սարդարապատի գյուղապետ Բաբկեն Վարդանյանը։

«Մեծ ցանկություն կա դպրոցը կոչելու Արարատի անվամբ, մենք էլ ո՞նց կարող ենք մեր հերոս երեխու անունը  չանմահացնենք։ Այդ հարցը սեպտեմբերին գյուղապետարանի ավագանու եւ մանկավարժական խորհրդի կողմից կքննարկվի»,-ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:

Գործողության հետեւանով զոհվել էին ՊԲ զինծառայողներ, 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը եւ Ազատ Արթուրի Ասոյանը:

Տպել
Ամենաշատ