News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնացի գիտնականներն ապացուցել են, որ գոյություն ունեն բույրեր, որոնք ունակ են ազդել մարդու վիճակի եւ նրա արյան քիմիական բաղադրության վրա: Բացի այդ, դրանք կարող են հանել լարվածությունը, սթրեսը, նույնիսկ՝ հաղթահարել դեպրեսիան:

Առողջությունն ամրացնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս երեք հիմնական բույր օգտագործել. կիտրոնի, մանգոյի եւ նարդոսի: Այս մասին գրում է Myjane-ը:

Օրգանիզմի վրա բույրերի ազդեցությանը նվիրված հետազոտությունները հնարավորություն են ընձեռել բացահայտել, որ հատկապես այս երեք բույրերն են ունակ փոխել արյան քիմիական բաղադրությունը:

Գիտափորձն առայժմ անցկացվել է լաբորատոր մկնիկների վրա: Սակայն հետազոտողները վստահ են, որ արոմաթերապիան մարդու օրգանիզմի վրա նույն ազդեցությունն է ունենում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ