News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փեսան սեփական «մահն» է կազմակերպել, որպեսզի խուսափի նախանշված հարսանիքից: Ըստ «Daily Mail»-ի, ապագա հարսը՝ 23-ամյա Ալեքս Լանչեսթրը, հարսանիքից մի քանի օր առաջ հեռախոսազանգ է ստացել, որը հայտնել է, թե իր փեսացուն՝ 23-ամյա Թաքեր Բլենդֆորդը, զոհվել է վթարի հետեւանքով: Նա զանգահարել է փեսայի ծնողներին, որպեսզի ցավակցությունները հայտնի, սակայն վերջիններն ասել են, թե Թաքերը ողջ եւ առողջ է:

Միսս Լանչեսթերը հասկացել է, որ փեսացուն սեփական «մահը» կազմակերպել է՝ հարսանիքից խուսափելու համար: Հարսի խոսքով՝ Թաքեր Բլենդֆորդը չարաշահել է իր վստահությունը: «Եվ հիմա ես վստահ չեմ, արդյո՞ք կարող եմ հարաբերություններ կառուցել այլ տղամարդու հետ: Ես պարզապես սիրում էի նրան: Ինձ համար շատ ցավալի է, բայց ես ուրախ եմ, որ ազատվեցի նրանից»,- պատմել է Ալեքս Լանչեսթերը:

Հատկանշական է, որ այն բանից հետո, երբ զույգը մեկ տարի միասին ապրել է ԱՄՆ-ում, Ալեքս Լանչեսթերը որոշել է հետ վերադառնալ հայրենիք՝ Մեծ Բրիտանիա, սակայն Թաքեր Բլենդֆորդը նրան ամուսնության առաջարկ է արել, եւ նրանք որոշել են հետագա կյանքը միասին ապրել: Լքված հարսնացուի «երազանքի հարսանիքը» պետք է տեղի ունենար այս տարվա օգոստոսի 15-ին: Նա հասցրել էր «eBay»-ից զգեստ գնել, ծրագրել միջոցառման ամեն մանրուք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ