News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլինի օգոստոսի 21-22-ին պաշտոնական այցով Հայաստան է այցելելու: Վրացական աղբյուրների հաղորդմամբ, նա հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են քաղաքական ու տնտեսական հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվելու Վրաստանի կողմից Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից եւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո ստեղծված իրավիճակին: Կողմերը մտադիր են քննարկել առաջացող հակասություններն ու փոխգործակցության ընդունելի ձեւաչափ գտնել:

Բացի այդ, Հայաստանը ծրագրում է հարց բարձրացնել՝ կապված սեպտեմբերի 1-ից Հայաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու Վրաստանի մտադրության հետ: Այդ մասին, ինչպես նախկինում հաղորդում էին, հայտարարել էր Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Մենք բանակցությունների օրակարգում ներառել ենք Վրաստանի հետ վիզային ռեժիմի հարցը»,- նշել է Աբրահամյանը:

Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հաղորդում էին, որ 2014 թվականի սեպտեմբերի 1-ից օտարերկրացիները՝ անկախ քաղաքացիությունից, ովքեր ցանկանում են Վրաստանում գտնվել ավելի քան 90 օր ուսման, աշխատանքի, գործնական գործունեություն իրականացնելու կամ ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով, պետք է համապատասխան վիզա ստանան վրացական դիվանագիտական ներկայացուցչությունում կամ իրենց երկրում գտնվող հյուպատոսությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ