Տավուշի մարզում այսօր՝ սեպտեմբերի 4-ին, առավոտյան ական է պայթել, ինչի հետեւանքով զինծառայող է վիրավորվել:
NEWS.am-ի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ վիրավորվածը լեյտենանտ է, իսկ դեպքի մանրամասներն այս պահին ճշտվում են:
Մեր տեղեկություններով՝ վիրավորվածը Նորաշեն գյուղի բնակիչ է, 42 տարեկան:
Նշենք, որ Տավուշի մարզում վերջին մի քանի օրերին սա ականի պայթյունի երկրորդ դեպքն է. օգոստոսի 28-ին էլ ականի պայթյունից վիրավորվել էին 4 զինծառայողներ: