News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Գիտնականները հայտարարել են հարավային Պատագոնիայում լավ պահպանված դինոզավարի մնացորդների հայտնաբերման մասին, որը 65 տոննա քաշ ուներ, 26 մետր երկարություն, 11.3 մետր երկարությամբ վիզ եւ 8.7 մետր երկարությամբ պոչ:

Ինչպես հաղորդում է «Reuters» գործակալությունը, «մեծ» բառը չի համապատասխանում այս երկարավիզ դինոզավրի նկարագրության համար, որին գիտնականները «Dreadnoughtus schrani» են անվանել եւ որը բնակվել է Արգենտինայում մոտ 77 մլն տարի առաջ:

«Dreadnoughtus» դինոզավրն ավելի մեծ քաշ ուներ, քան հասուն կաշալոտը կամ աֆրիկյան փղերի խումբը: Այն տիրոնազավրից յոթ անգամ ավելի մեծ քաշ ուներ, որը նրա համեմատ շատ փոքր էր: Թեեւ «Dreadnoughtus»-ը բուսակեր էր, այն ուժեղ էր:

Նշենք, որ մեկ այլ հսկա դինոզավրը՝ « Argentinosaurus »-ը, որը հայտնաբերել են գիտնականներն Արգենտինայում մայիսին, հնարավոր է, ավելի մեծ էր, սակայն նրա մնացորդենրը թույլ չեն տալիս գնահատել քաշը: Գնահատականների համաձայն՝ խոշորագույն դինոզավրն ուներ ավելի քան 82 հազար կգ քաշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ