News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարյուրավոր հայեր աշխարհի տարբեր ծայրերից սեպտեմբերի յոթին, հավաքվել էին Վանի Աղթամար կղզում՝ ներկա գտնվելու սուրբ պատարագի։

NEWS.am-ի թղթակիցը Վանից հաղորդում է, որ պատարագին ներկա էր Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը, Հունաց պատրիարք Բարդուղիմեոսը, ասորական ուղղափառ եկեղեցու պատրիարքական փոխանորդը եւ բարձրաստիճան այլ հոգեւորականներ, ինչպես նաեւ Վանի իշխանությունների ներկայացուցիչներ: Պատարագից անմիջապես հետո ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդը, որից հետո արդեն ներկա հաղորդություն ստացան։

Հետաքրքրական է, որ այս տարի պատարագին մեծամասամբ թուրքեր եւ քրդեր էին ներկա։ Հենց նրանց էլ հատուկ տեղեր էին հատկացվել եկեղեցում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բակում հավաքված հայերը բողոքում էին, որ մուտքի մոտ կանգնած անվտանգության աշխատակիցներն ու հոգեւոր այրերի թիկնապահներն իրենց թույլ են տվել մտնել մի քանի րոպեով, իսկ արդեն հաղորդության ժամանակ առհասարակ ոչ մեկի չեն թույլատրվել մուտք գործել եկեղեցի։

Հաղորդությունից հետո Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ողջունեց դրսում հավաքված հավատացյալներին, աղոթեց եւ անմիջապես հեռացավ։

Այնուամենայնիվ, ՌԴ-ից, ԱՄՆ-ից եւ Եվրոպայից ժամանած հայերը ոգեւորված էին. մեզ հետ զրույցում նրանք շեշտում էին, որ իրենց համար ամենակարեւորն իրենց ծնողների ծննդավայր այցելելն է։ Պատարագին մասնակցում էին նաեւ մեծ թվով օտարերկրացիներ։ Ի դեպ, նրանց մի մասը Վան էր ժամանել Երեւանից, որտեղ գիտաժողովի համար էին եկել։

Նշենք, որ Թուրքիայի կառավարության միջոցներով Աղթամարի Սուրբ Խաչը 2007–ին վերանորոգվել է եւ բացվել է այցելությունների համար որպես թանգարան: Այնուհետ Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել էր Թուրքիայի կառավարությանը՝ Աղթամարի Սուրբ Խաչում տարին մեկ անգամ պատարագ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: 2010-ի մարտին Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարեց, թե արդեն կա Սուրբ Խաչում պատարագ իրականացնելու եւ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու թույլտվությունը: Պատարագի անցկացման օր նշանակվեց սեպտեմբերի երկրորդ կիրակի:

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին 915-921 թվականներին կառուցվել է Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատվերով` ճարտարապետ, քանդակագործ եւ նկարիչ Մանվելի կողմից։ Տաճարի արտաքին պատերը զարդարված են 6 հորիզոնական շարք կազմող զարդաքանդակներով, որոնք չեն խախտում պատերի հարթությունը։ Զարդաքանդակները ստեղծելիս Մանվելը հաշվի է առել հնարավոր դիտանկյունները եւ տարբեր ժամերի լուսավորությունը։ Պատերից մեկի վրա Գագիկ Արծրունու դիմաքանդակն է, կողքին՝ ողջ հասակով Քրիստոսը, որին արքան պարզում է եկեղեցու մանրակերտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ