News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հերթական այցով Երեւանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացին օժանդակող ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը: Այցը նպատակաուղղված էր ռազմավարական վերանայման երկրորդ փուլի ամփոփմանը եւ երրորդ փուլի մեկնարկի շուրջ փորձագիտական եզրակացությունների տրամադրմանը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպումների ընթացքում հայկական կողմին տրամադրվեց նաեւ խորհրդատվություն պաշտպանության ոլորտում ղեկավարման ու կառավարման նոր մոտեցումների կիրառման, երկրի պաշտպանության գործում պետական կառավարման մարմինների ջանքերի համադրման վերաբերյալ: Խորհրդատվական խմբին ներկայացվեց ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական ինստիտուտի զարգացման ընթացքը, այս ուղությամբ ակնկալվող խորհրդատվական աջակցության առաջնահերթությունները:

Այցի արդյունքներն ամփոփելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 12-ին խորհրդատվական խմբին ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը: Հանդիպման ընթացքում արտեկրի փորձագետները ներկայացրեցին իրենց նկատառումները պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացիկ փուլի կատարման եւ առաջիկա փուլի նախապատրաստման վերաբերյալ, կողմերը նախանշեցին ռազմավարական վերանայման գործընթացին ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի կողմից շարունակական աջակցության հետագա միջոցառումները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ