News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վստահեցնում է, որ ինքը չի կազմակերպել ոչ մի ստորագրահավաք եւ տեղյակ էլ չէ դրանից:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրիկ Խաչատրյանը:

«Ես տեղյակ չեմ եւ ոչինչ չեմ կազմակերպել, դա երեւի ժողովրդի ցանկությունն է, իրենք են արտահայտում, թե ինչպես կարտահայտեն, ես չգիտեմ»,- նշեց նա:

Նախկին մարզպետը, անդրադառնալով վերջին օրերին լրատվամիջոցներում քննարկվող մյուս թեմային՝ իր հորաքրոջ որդու թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործում ներգրավված լինելուն, նշեց հետեւյալը. «Նախ, նա չի ձերբակալվել, գոնե վերջին 2 շաբաթվա ընթացքում նման բան չի եղել, միգուցե նախկինում է եղել, ես նրա հետ ոչ մի կապ եւ առնչություն չունեմ, շատերը հորքուրի տղաներ ունեն, տեղներն էլ չգիտեն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորաքրոջ որդին՝ Արմեն Արամայիսի Ասլանյանը ցուցմունք է տվել ոստիկանությունում թմրանյութերի ապօրինի շրջանառության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:  Իսկ քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (խոշոր չափի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի):

Տպել
Ամենաշատ