News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործում բեկում կարող է լինել։ Ծառայակցի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի փաստաբանի ներկայացրած Վերաքննիչ բողոքի քննությանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, անսպասելիորեն դատարան է ներկայացել տուժող Հրաչյա Սարգսյանը, որը հայտարարել է, որ ցանկանում է ցուցմունք տալ՝ նշելով որ որոշ բաներ է հիշել դեպքի մասին, որոնք ցանկանում է հայտնել դատարանին: Նշենք, որ Հրաչյա Սարգսյանը, որը կատարված ողբերգության ականատեսն է եւ տուժողը, մինչեւ հիմա հրաժարվում էր դատարան ներկայանալ՝ առողջական խնդիրներ ունենալու եւ հիշողությունը կորցնելու պատճառաբանությամբ։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը միջնորդեց լսել տուժողին, մեղադրողն առարկեց՝ պատճառաբանելով, որ իր համար կասկածելի է, որ տուժողը դատարան է եկել եւ անմիջապես ցուցմունք տալու ցանկություն հայտնել:

Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության քննությունը:

Հրաչյա Սարգսյանի հայրը՝ Վաղինակ Սարգսյանը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իր որդու հիշողությունը մասամբ վերականգնվել է։

Հիշեցնենք, որ ողբերգությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել: Դավիթ Խաչատրյանը, որը պնդում էր, որ կատակով է կրակել, զենքը ուղիղ Լյուքսի վրա չի պահել, եւ գնդակն անդրադարձով է դիպչել Լյուքսին, մեղավոր է ճանաչվել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (վիդեո)
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին, ժամը 00:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության...
Շվեդիան մտադիր է ավելացնել հանցագործ ներգաղթյալների արտաքսումների թիվը
Հարցն ուսումնասիրելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով...
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 60 կգ կոկաինով բանանի խմբաքանակ է հայտնաբերվել. Baza
Նշվում է, որ կոնտեյների ստացողը Կրասնոյարսկից ընկերություն է...
«Վերջին շիշը ընկերոջս տանն է». Գյումրեցին գողացած խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները գողության...
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Արդեն տեղեկացվել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի…
Ամենաշատ