Մեծ Բրիտանիայում մարզական բժիշկ Էմի Հյուզը համաշխարհային ռեկորդ է սահմանել` 53 օրում 53 մարաթոն վազելով
The Mirror-ը հայտնում է, որ առաջին վազքը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին Չեսթերում: Կնոջ համար ամենադժվարը 35-րդ օրն էր, քանի որ երեկոյան հերթական մեկնարկից առաջ թունավորվել էր եւ չէր քնել ողջ գիշեր: Սակայն հաջորդ օրը նա դուրս էր եկել մեկնարկի եւ հեռավորությունը հաղթահարել էր ութ ժամում: Վերջին վազքն իրականացրել էր Մանչեսթրում, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Հյուզն իր ամենաարագ մարաթոնը վազել է Քեմբրիջում` 4 ժամ 50 րոպեում: Բրիտանուհու գլխավոր նպատակը գլխուղեղի քաղցկեղից հիվանդ երեխաների հիմնադրամի համար գումար հավաքելն է: Հյուզը ռեկորդային վազքը որոշել է կատարել , երբ իմացել է իր ընկերոջ դստեր ախտորոշման մասին: