News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 10
USD
486.6
EUR
551.22
RUB
6.87
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ապարանում Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան կոչվող կառույց-հուշարձանի վրա այսօր՝ սեպտեմբերի 28-ին, տեղադրվեց 1714-րդ խաչը: 1714-րդ խաչի «քավորը»՝ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու ներկաները խաչը հուշարձանին ամրացնելուց առաջ համբուրեցին այն:

«Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Աղվան Հովսեփյանը հայտարարեց, որ 1714-րդ խաչի տեղադրումը նշան է այն բանի, որ հայ ժողովուրդը 1714 տարի իր խաչն է կրում: «Մենք արժեւորեցինք մեր պատմության 1714-րդ խաչը, խաչադրումը նշան է այն բանի, որ այս ժողովուրդը 1714 տարի պատվով կրում է իր խաչը: Մեր ժողովուրդը խաչակիր է եղել, եւ մեզանից յուրաքանչյուրը խաչակիր է: Խաչակիր է, քանզի խաչի զորությամբ, խաչի ապավենով այսօր պետք է գոյատեւենք ու հարատեւենք: Բոլորս եկել ենք այստեղ մեր խաչով՝ մեր խաչը կրելով: Ձեզ բոլորիդ պահապան լինի Քրիստոսի արյամբ ողողված խաչը»,- այս խոսքերով Աղվան Հովսեփյանը դիմեց հավաքվածներին:

Աղվան Հովսեփյանի կազմակերպած միջոցառմանը մասնակցում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մնացական Մնացականյանը, ՀՅԴ-ից Դավիթ Լոքյանը, ինչպես նաեւ հարյուրավոր քաղաքացիներ: Միջոցառմանը ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստ Արուս Գուլանյանը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո) եւ այլք:

Տպել