News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Աստրախանում սկսվել է Կասպիական չորրորդ գագաթաժողովը: «Մերձկասպյան հնգյակի»՝ Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Ադրբեջանի եւ Թուրքմենիայի առաջնորդները մտադիր են քննարկել տարածաշրջանի ամենաարդիական հարցեր, այդ թվում՝ Կասպիական տարածաշրջանի իրավական կարգավիճակը եւ անվտանգության հարցի ռազմական կողմը, հայտնում է Vesti.ru-ն:

Բացելով գագաթաժողովը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ օրակարգը «հագեցած է, իրավական ռեժիմի, անվտանգության եւ տնտեսության վերաբերյալ նշված հարցերից բացի նախատեսվում է  քննարկել տրանսպորտի զագացման, էկոհամակարգին աջակցության հարցեր: Կասպից ծովը հինգ մերձկասպյան պետությունների ռազմավարական ժառանգությունն է, նրանց փոխհամագործակցությունը կամրապնդի անվտանգությունը տարածաշրջանում եւ կնպաստի տնտեսական զարգացմանը»:

Ըստ աղբյուրի` սեպտեմբերի 29-ին Վլադիմիր Պուտինը առանձին բանակցություններ կվարի Իրանի, Թուրքմենիայի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Իսկ Ղազախստանի նախագահի հետ Պուտինը կհանդիպի սեպտեմբերի 30-ին` Ատիրաու քաղաքում, որտեղ տեղի է ունենալու երկու երկրների միջազգային խորհրդաժողովը: 

Կասպիական առաջին գագաթաժողովը տեղի էր ունեցել 2002թ. Աշխաբադում, երկրորդը` հինգ տարի անց, Թեհրանում, երրորդը` 2010 թ. նոյեմբերին, Բաքվում: Աստրախանից հետո «մերձկասպյան հնգյակի» հանդիպումը տեղի կունենա  Ղազախստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ