News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանն «Էրեբունի-Երեւան-2796» տոնակատարության նախօրյակին անակնկալ է պատրաստել սիրողական եւ արհեստավարժ բոլոր  հեծանվորդների համար: Երեւանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում «Կոկա-Կոլա ընկերությունը», «ՎՒՍՏԱԱ Պլյուս» ՍՊԸ-ն եւ «ՍԵԼԱ» մասնագիտական ցանցի` այս տարվա մայիս ամսին հեծանվամարաթոնով  մեկնարկած  «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ…»  ծրագրի շրջանակում  հոկտեմբերի 4-ին, ժամը 11-ին Մատենադարանին հարակից տարածքից կգործարկեն մայրաքաղաքի առայժմ ամենաերկար հեծանվուղին: Հեծանվուղուն վերաբերող մանրամասները ներկայացվել են քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ երթուղին կձգվի մատենադարանից մինչեւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Հեծանվուղու բացման առիթով կազմակերպված հեծանվային մարաթոնին կմասնակցեն շուրջ 400 հեծանվորդներ: Երթի ավարտին՝ ժամը 13.00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա շոու-ծրագիր, որին կմասնակցեն Մոսկվայից ժամանած պրոֆեսիոնալ հեծանվորդներ, որոնք հատուկ պատրաստված հարթակների վրա կներկայացնեն հնարքներ `BMX հեծանիվներով: Դեռեւս 2013 թվականի վերջին Երեւանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանի գլխավորությամբ կազմավորված Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի, արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությունների,  ճանապարհային ոստիկանության, սիրողական հեծանվորդների, կամավորների, ՀԿ-ների ներկայացուցիչներից  բաղկացած աշխատանքային խումբը  մանրակրկիտ ուսումնասիրություն էր իրականացրել հեծանվուղու գործարկման վերաբերյալ: Մամուլի ասուլիսին մասնակից Երեւանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանն էլ նշել է, որ մինչ այս Երեւանում արդեն բացվել եւ գործում է հեծանվուղի, սակայն այս մեկն իր տեսակի մեջ առաջինն է, որ գրեթե ամբողջովին ձգվելու է փողոցների բանուկ հատվածներով:

Երթուղու գործարկմամբ հեծանիվը մայրաքաղաքում  ըստ էության դառնում է լիարժեք տրանսպորտային միջոց: Երթուղին սկսվում է Մաշտոցի պողոտայի Մատենադարանին հարակից տարածքից, այնուհետ անցնում Մաշտոցի, Սայաթ-Նովայի պողոտաներով, Տերյան, Պուշկինի, Աբովյան, Հանրապետության հրապարակ, Վ. Սարգսյան փողոցներով մինչեւ Երեւանի քաղաքապետարանի վարչական շենք, Գրիգոր Լուսավորչի, Խորենացու փողոցներով ձգվում  «Տաշիր» առեւտրի կենտրոն, այնուհետ Տիգրան Մեծի պողոտայով երկաթգծի կայարան եւ  Արցախի ու Էրեբունու փողոցներով  հասնում մինչեւ «Էրեբունի» թանգարան: Հետադարձը՝ «Էրեբունի» թանգարան, Ազատամարտիկների փողոցով մինչեւ Էրեբունի վարչական շրջանի վարչական շենք, Սասունցի Դավթի փողոցով մինչեւ երկաթգծի  կայարան, այնուհետ Տիգրան Մեծի պողոտայով մինչեւ «Այրարատ» կինոթատրոն, Խանջյան, Մոսկովյան փողոցներով մինչեւ Մաշտոցի պողոտա եւ մատենադարան: Երթուղին ունի նաեւ զբոսաշրջային նշանակություն, քանի որ անցնում է քաղաքի կենտրոնական հատվածներով եւ հեծանվով շրջել ցանկացող զբոսաշրջիկների համար քաղաքի տեսարժան վայրերը տեսնելու լավ հնարավորություն է ընձեռում:

Շնորհակալություն հայտնելով Երեւանի քաղաքապետարանին եւ անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանին համատեղ ծրագրեր իրականացնելու  գործում ցուցաբերած բազմակողմ աջակցության համար`«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանն էլ խորհրդանշական է համարել հեծանվուղու բացումը մայրաքաղաքի տոնի նախօրյակին եւ նշել, որ «Կոկա-Կոլա»-ի գործունեության ուղղություններից մեկն էլ առողջ ապրելակերպը խթանելն է, հետեւաբար, ըստ ամենայնի, նմանատիպ ծրագրերը կշարունակվեն նաեւ առաջիկայում: Հեծանվուղու կազմակերպիչները փորձել են այն հնարավորին անվտանգ դարձնել: Անգամ առանձին հատվածներում լուսացույցները հարմարեցվել են հեծանվորդների անվտանգ ու ապահով անցուդարձին, այդուհանդերձ շատ է կարեւորվում երթեւեկության կանոնների պահպանումն ու հեծանվորդների բարձր ինքնագիտակցությունն ու մշտական զգոնությունը, քանի որ մայրաքաղաքի գրեթե բոլոր փողոցներում տրանսպորտային ակտիվ երթեւեկ է: Բացի այդ, Խանջյան –Սայաթ-Նովա խաչմերուկի վերգետնյա անցման հարակից հատվածից հատուկ թեքահարթակով կշրջանցեն Խանջյան փողոցի այն վտանգավոր հատվածը, որտեղ սկսվում է ստորգետնյա անցման մուտքը, այնուհետ կրկին միանում Խանջյան փողոցին: Երթուղին ենթադրում է բազմաթիվ խաչմերուկների հատում, որտեղից հետագայում`հեծանվային մշակույթի զարգացման արդյունքում, հնարավորություն կլինի գործարկել հեծանվային նոր երթուղիներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Orange Fitness-ը նշեց 10-րդ տարեդարձը
Orange Fitness-ը առաջինը Հայաստանում որդեգրեց «ավելին, քան ֆիթնես» մոտեցումը…
NEWS.am-ի նոր նախագիծը՝ ՖԻՖԱ-ի Աշխարհի Գավաթին ընդառաջ
Գործակալությունը գործարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության հատուկ էջը...
Բրազիլիայում ձերբակալվել են Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածվող անձինք
Բրազիլիայի երկու քաղաքացիների կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ…
Եվրո-2016. Գրիզմանի դուբլն աշխարհի չեմպիոնին զրկեց եզրափակիչից (ֆոտո)
Եզրափակիչում՝ Ֆրանսիա - Պորտուգալիա...
Սերժ Սարգսյանը Մոսվկայում ներկա է եղել Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացմանը
Ստուգատեսի հաղթողն իրավունք կունենա մասնակցելու նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում նախանշված չեմպիոնական մրցախաղին...
Բարով եկար քո հողը, քո տունը. հայ կին պատգամավորը՝ Արաս Օզբիլիսին
Չպետք է մոռանալ, որ Արասը ծնվել է Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում ու այս հողերի աճեցրած արժեք է...
Ամենաշատ