News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սերբիան մտադիր է Երեւանում դեսպանություն հիմնել: Այս մասին, հոկտեմբերի 2-ին, Բելգրադում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը:

Ի պատասխան՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կփոխադարձի այդ քայլին։

Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Իվիցա Դաչիչը եղբայրական բնորոշեց Հայաստանի եւ Սերբիայի՝ պատմության փորձությունն անցած հարաբերությունները եւ ընդգծեց, որ Հայաստանի արտգործնախարարի այցելությունը լավ հնարավորություն է՝ երկու երկրների միջեւ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ նոր պայմանավորվածությունների ձեռքբերման համար։

Շնորհակալություն հայտնելով Բելգրադ այցելելու հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ ժողովուրդը ամենաջերմ զգացմունքներն է տածում սերբ ժողովրդի նկատմամբ, ինչը հիմնված Է միահյուսված պատմության, մշակութային ընդհանրությունների եւ փոխադարձ համակրանքի վրա:

«Հայաստանի եւ Սերբիայի միջեւ գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը` առեւտրատնտեսական, մշակութային ոլորտներում, զարգանալու լուրջ ներուժ ունեն, եւ մենք ցանկանում ենք լրացուցիչ ջանքեր ներդնել` մեր փոխգործակցության օրակարգին նոր բովանդակություն եւ դինամիկա հաղորդելու ուղղությամբ»,- ասաց նախարար Նալբանդյանը։

Նախարարներն անդրադարձան Սերբիայի նախագահի` Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին:

Էդվարդ Նալբանդյանն ու Իվիցա Դաչիչը քննարկեցին իրավապայմանագրային դաշտի ամրապնդման, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման, միջխորհրդարանական կապերի խորացման, արտաքին գործերի նախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց մշակութային, գիտական, կրթական ոլորտներում համագործակցությանը։

Հայաստանի եւ Սերբիայի արտաքին գործերի նախարարները պայմանավորվեցին ակտիվացնել աշխատանքները` երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման ուղղությամբ։

2015թ. ԵԱՀԿ-ում Սերբիայի գալիք նախագահության համատեքստում նախարարները մտքեր փոխանակեցին կազմակերպության օրակարգային խնդիրների շուրջ:

Զրուցակիցները անդրադարձան տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի տարբեր հարցերի: Նախարար Դաչիչը ներկայացրեց բալկանյան տարածաշրջանի խնդիրները եւ դրանց լուծման վերաբերյալ Սերբիայի մոտեցումները։

Նախարար Նալբանդյանը սերբ գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ուղղված արցախյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: Նախարար Դաչիչը վերահաստատեց Սերբիայի սկզբունքային դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի աջակցության եւ նրանց կողմից առաջարկված սկզբունքների եւ տարրերի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը սատարելու վերաբերյալ։

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Կոսովոյի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը եւ ողջունեց փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելուն միտված Բելգրադի ու Պրիշտինայի միջեւ ընթացող երկխոսությունը: Նախարար Վուչիչը ներկայացրեց այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։ Նա շնորհակալություն հայտնեց՝ Կոսովոյում հայ խաղաղապահների կողմից իրականացվող առաքելության համար։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր գործընկերոջը հրավիրեց այցելել Երեւան։

Հանդիպումից հետո Սերբիայում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը եւ Սերբիայի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Միրյանա Միլոսլավլյեցիչը ստորագրեցին ՀՀ ԱԳՆ Դիվագիտական դպրոցի եւ Սերբիայի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջեւ համագործակցության հուշագիր։

Հայաստանի եւ Սերբիայի արտգործնախարարները հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ