News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանն, իհարկե, սպասում է, որ հոկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական միության անդամակցության համաձայնագիր կկնքի, որն ուժի մեջ կլինի 2015թ.-ի հունվարից: Այդ մասին հոկտեմբերի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հանրապետական պատգամավոր, պետա-իրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաններ Սահակյանը:

Նրա խոսքով՝ սա նաեւ ռազմավարական խնդիր կլուծի՝ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական անվտանգության խնդիրը: «Ուստի Եվրասիական տնտեսական միությանն անդամկցելու որոշումը ճիշտ էր ու տեղին»,- ընդգծել է Հովհաննես Սահակյանը:

Անդրադառնալով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ մաքսային անցակետի հնարավորությանը՝ պատգամավորը նշել է. «Չեմ կարծում, որ սա այն թեման է, որը հարկավոր է քննարկել, քանի որ այդ կերպ կարող ենք վնասել իրավիճակին: Հայաստանի առաջընթացը երբեւէ չի կարող Լեռնային Ղարաբաղի բարգավածման հաշվին լինել»: Մինսկում հոկտեմբերի 10-ին ԵՏՄ գագաթաժողովի ընթացքում նախատեսվում է Հայաստանի միությանն անդամակցելու մասին համաձայնագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ