Հարվարդի համալսարանի մարդաբանները Հարավաֆրիկյան Հանրապետությունում տղամարդու կմախք են հայտնաբերել, որն ապրել է մ.թ.ա. 4-րդ դարում:
Տղամարդու մնացորդների փորձաքննությունը ցույց է տվել, որ նրա գենոտիպը բացառիկ է: Ժամանակակից մարդու նախնիները սկիզբ են առնում, այսպես կոչված, «միթոխոնդրիալ Եվայից», այսինքն՝ գենետիկ մակարդակով մեկ ընդհանուր նշան ունեն: Այսպիսով, հայտնաբերված տղամարդը, ենթադրաբար, ծագում է մարդկանց ավելի հին տեսակից:
Գիտնականների խոսքով, հայտնաբերված անհատը պատկանում է այն տեսակին, որը գոյություն է ունեցել դեռեւս մարդու ճյուղերի բաժանումից առաջ: Գիտական աշխարհի գնահատմամբ՝ նշված բաժանումը տեղի է ունեցել շուրջ 150 հազար տարի առաջ: