News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2015թ. հունվարի 1-ից Ռուսաստանում նոր օրենք է ուժի մեջ մտնում, ըստ որի` երկրի տարածքում արգելվում են iPhone-ների բոլոր տեսակները, գրում է Rrnews-ը:

Ըստ աղբյուրի` նոր օրենքը ենթադրում է Ռուսաստանի բնակիչների բոլոր տվյալների պահպանում բացառապես երկրի տարածքում: Մինչդեռ Apple ընկերությունը Ռուսաստանում իր ծառայությունները չունի, իսկ ռուսական անձնական բոլոր տվյալնրը պահպանվում են Կալիֆոռնիայում, որն անհնար է դարձնում Ռուսաստանում նորաձեւ գաջետի օգտագործումը:  

«Ոչ Apple-ի եւ ոչ էլ մեկ այլ ընկերության ժամանակը չի բավարարի տվյալները մինչեւ 2015թ. սկիզբը Ռուսաստան տեղափոխելու համար», - մեջբերում է «Սվոբոդնայա պրեսան» Ռուսաստանի ինտերնետ-օմբուդսմեն Դմիտրի Մարինիչեւի խոսքերը: 

Ավելի վաղ նոր օրենքի կիրառումը նախատեսվում էր 2013թ. սեպտեմբերին, սակայն Պետդումայի պատգամավորները փոփոխություններ են ընդունել, ըստ որոնց` օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թ. հունվարի 1-ից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ