Վիեննայում (Ավստրիա)  սկսվում են միջուկային ծրագրի հարցով Իրանի, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի խորհրդակցությունները, գրում է ՏԱՍՍ-ը:

Ըստ աղբյուրի՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կհստակեցնեն  դիրքորոշումները եւ կպատրաստվեն «վեցյակի» բանակցությունների հերթական ամբողջական ձեւաչափով բանակցություններին:

«Թեհրանը Վիենայի բանակցությունները դիտարկում է որպես բանակցային գործընթացին նոր շունչ հաղորդելու փորձ՝ այն բանից հետո, երբ Նյու Յորքի սեպտեմբերյան բանակցություններն անցել էին առանց շոշափելի արդյունքների»,- մեջբերում է հրատարակչությունը իրանական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրի խոսքերը: