News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեին հայ համայնքի դժգոհություններն է հայտնել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի վրա ադրբեջանական հարձակման կապակցությամբ ԵԱՀԿ-ի մեղմ պատասխանի կապակցությամբ, որը կարող է  նպաստել Բաքվի հետագա ռազմատենչ հռետորաբանությանը:

Բրադկեին ուղղված նամակում ANCA-ի ղեկավար Քեն Խաչիկյանն ընդգծել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պարբերաբար հանդես է գալիս ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու մտադրության մասին հայտարարություններով: Նա գոհունակություն է հայտնում, որ նավթադոլարները նպաստում են սպառազինության կտրուկ աճին եւ ռազմական գերակշռություն են ապահովում: Ալիեւը չի թաքցնում Լեռնային Ղարաբաղը ռազմական եղանակով վերցնելու մտադրությունը:

«Եւ այդուհանդերձ, երբ նախագահ Ալիեւը հունիսի 18-ին իրականացրեց իր սպառնալիքները, ԵԱՀԿ ՄԽ-ն հանդես եկավ հերթական ընդհանրական հայտարարությամբ, որով կողմերին կոչ արեց զերծ մնալ ուժի կիրառումից, ինչը Բաքվի ղեկավարությանը նման քայլերի ազատություն պարգեւեց, ավելին՝ պատերազմի ճանապարհին կանաչ լույս վառեց»:

Խաչիկյանը Բրադկեին կոչ է արել աշխատել իր գործընկերների հետ ինչպես պետքարտուղարությունում, այնպես էլ ԵԱՀԿ-ում՝ «Ադրբեջանի վերջին հարձակումը իրապես դատապարտելու ուղղությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ