News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


«Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղավոր  ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:

Դատարանը Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Դահլիճը այս նորությանը արձագանքեց դժգոհության բացականչություններով, կանանցից ոմանք սկսեցին արտասվել։

Դատավորը ամբաստանյալ Վարդան Վարդանյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտեց 5 տարի ազատազրկման, Ավետիս Ավետիսյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտեց 5 տարվա ազտազրկման, Լիպարիտ Պետրոսյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտեց 5 տարի ազատազրկման,  Ալեք Պողոսյանի նույն հոդվածով դատապարտեց 4 տարի ազատազրկման, Վահե Մկրտչյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատապարտելով 7 տարի ազատազրկման,  Ալբերտ Մարգարյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտեց 6 տարի ազատազրկման, Մկրտիչ Հովհաննիսյանին նույն հոդվածով դատապարտեց 4 տարի ազատազրկման, Հայկ Հարությունյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտելով 4 տարի, 6 ամիս ազատազրկման, Սեւակ Մնացականյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով եւ  դատապարտեց 1 տարի, 6 ամիս ազատազրկման, Տիգրան Պետրոսյանին նույն հոդվածի նույն կետերով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 1 տարի ազատազրկման, Արմեն Հովհաննիսյանին նույն հոդվածով դատապարտեց 2 տարի ազատազրկման։  Միսակ Առաքելյանին դատարանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով եւ նշանակեց 50 հազար դրամի տուգանք։

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրւջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին ամբաստանյալներից չորսը՝ այդ թվում անչափահաս Շահեն Հարությունյանը, հանդես չեկան վերջին խոսքով, դատավորը թույլ չտվեց: Շանթ Հարությունյանի՝ երկու ժամ շարունակվող վերջին խոսքը ընդհատելով՝ դատավորը հեռացավ վճիռ կայացնելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ