News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվայում «Հոլոքոստ» հիմնադրամի բոլոր դահլիճներում կկայանան ցուցադրություններ, սեմինարներ, դասախոսություններ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, Երեւանում հոկտեմբերի 18-ին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում «ԽՍՀՄ-ի տարածքում Հոլոքոստի պատմությունը» ձեռնարկի շնորհանդեսին հայտարարել է թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:

Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կոնֆերանսների դահլիճում կայանում են նաեւ սեմինար եւ կլոր սեղան՝ նվիրված դպրոցներում Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի դասավանդմանը:

«Սա շատ կարեւոր է: Այս երկու ողբերգությունները սերտորեն փոխկապակցված են:  Մենք միշտ ասել ենք, որ կարելի էր ինչ-որ չափով խուսափել Հոլոքոստից, եթե ժամանակին աշխարհը ճանաչեր եւ դատապարտեր Հայոց ցեղասպանությունը:

Ակադեմիական մակարդակով Հոլոքոստը ճանաչված եւ քննարկվող թեմա է: Այս տեսանկյունից այն Հայոց ցեղասպանության հետ համեմատելով Ցեղասպանության թեման գիտական դաշտ ենք բերում ավելի ամուր հիմքով»,- ասել է փոխտնօրենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ