News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2010 թվականի հունվար-մայիս ամիսներին գնաճի տվյալներով հետխորհրդային երկրների շարքում Հայաստանն զբաղեցրել է երկրորդ տեղը։ 2010 թվականի առաջին հինգ ամիսներին գնաճը Հայաստանում կազմել է 5,3 տոկոս։

Այդ ցուցիչներով, առաջին տեղում Մոլդովան է, որտեղ գներն աճել են 5,9 տոկոսով, երրորդում Ղազախստանն է՝ 4,2 տոկոսով։ 4 տոկոս գնաճով չորրորդ տեղում գտնվում են Բելառուսը, Ղըրղզստանը եւ Ռուսաստանը։

Յոթերորդ տեղում Ուկրաինան է, նրան հետեւում են Ադրբեջանը (2,7 տոկոս), Էստոնիան (2,7 տոկոս), Վրաստանը (2,3 տոկոս), Տաջիկստանը (2,26 տոկոս), Լիտվան (2,1 տոկոս)։ Գնաճի ամենափոքր մակարդակը գրանցվել է Լատվիայում՝ 1,4 տոկոս։

Մայիսին Հայաստանում գներն աճել են մեկ տոկոսով։ Այս ցուցանիշով Հայաստանն առաջատար է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ