News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Կոտայքի մարզի Կարենիսում գյուղ բնակվող 2-ամյա Ռաֆայել Բաղդասարյանին, որը վերջին 5 ամսում Հայաստանում ենթարկվել է ողնաշարի երկու եւ գլխուղեղի մեկ վիրահատության, անհրաժեշտ է մինչեւ նոյեմբերի 22-ը մեկնել Մոսկվա` Ն.Ն. Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժական հիվանդանոց` ներողնաշարային կիստան վիրահատելու համար:

«Ռաֆայելը ի ծնե մեջքի վրա խալ է ունեցել, մեջից արտադրություն է դուրս եկել, բժիշկները նայել են, ասել, որ դրանից ոչ մի վտանգ չկա: Հուլիս ամիսն էր, երեխեն ջերմում էր համարյա երկու ամիս, եւ ոչ մեկ չէր կարող հասկանալ, թե ջերմությունն ինչից է: Երկու ամիս երեխեն «Արաբկիր» բժշկական կենտրոնում պառկեց, տարբեր բաներ էին կասկածում, բայց ոչ մի ձեւ չէին կարողանում երեխու ջերմությունը իջացնեին»,- NEWS.am-ին ասաց Ռաֆայելի հայրը:

Երեխային «Արաբկիր» բժշկական կենտրոնից ուղարկել են «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց, որտեղ Ռաֆայելին հետազոտելուց հետո ողնաշարի վիրահատություն են արել:

«Պրոֆեսոր Մարգար Մարտիրոսյանը խորհուրդ տվեց երեխուն անհապաղ յամեր գցել, քանի որ երեխայի խալի շրջակայքը բորբոքված էր եւ կարմրած: Նայեցին, ասացին, որ երեխեն անհապաղ պետք է վիրահատվի: Վիրահատելուց հետո երեխեն մի շաբաթ լավ էր, հետո հետվիրահատական խնդրի պատճառով հանկարծ սկսեց պրիստուպներ ունենալ»,- ասաց Էդուարդ Բաղդասարյանը: 

Երեխայի մոտ առաջացել էին հետվիրահատական կծկումներ, որն էլ ազդել էր գլխուղեղի վրա: Ռաֆայելի կյանքը փրկելու համար բժիշկները անհապաղ իրականացրել են նաեւ գլխի վիրահատություն:

«Երեխու մոտ կպումներ էր տվել: «Արաբկիր» բժշկական համալիրում կրկին հետազոտեցին ու երկրորդ անգամ արեցին ողնաշարի վիրահատություն: Երկու օր հետո երեխեն միանգամից վատացավ, աչքերը լրիվ փախան, եւ այդ ժամանակ նկարեցին գլուխը»,- ասաց փոքրիկի հայրը։

Բժիշկները պարզել են, որ ողնաշարից առաջացած կծկումները փոխանցվել են գլխին, ինչի հետեւանքով օրգանիզմում եղած ջուրը հավաքվել է գլխի մեջ, եւ Ռաֆայելին երրորդ անգամ են վիրահատել, այս անգամ՝ գլխի շրջանում։

Ռաֆայելի հոր խոսքով, երեխայի ողնաշարի կիստան այնքան է բորբոքվել, որ տարածվել է ողնուղեղում, եւ այժմ շտապ անհրաժեշտ է նրան վիրահատել Մոսկվայում:

«Հիմա երեխայի ողնաշարի կիստան, որն ինչքան հնարավոր է բժիշկները մաքրել են, անցել է ողնուղեղի մեջ, իսկ այստեղի խնդիրն էն է, որ ոչ նման մասնագետներ կան, ոչ էլ համապատասխան ապարատուրա»,- ասաց Ռաֆայելի հայրը` ավելացնելով, որ Մոսկվայում բժիշկները հույս են տվել, որ կրկին վիրահատվելուց հետո երեխան կապաքինվի։

Սակայն Մոսկվայում վիրահատություն անելու համար անհրաժեշտ է 3 մլն ՀՀ դրամ, որն առայժմ ծնողները չեն կարողանում հավաքել: Ռաֆայելի հայրն արհեստավոր է, մայրը չի աշխատում, Ռաֆայելը նաեւ 9 ամսական եղբայր ունի: Բարեկամների օգնությամբ կարողացել են գումար հավաքել եւ Հայաստանում իրականացնել  3 վիրահատությունները:

Տպել
Ամենաշատ