News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում ոսկերչական ոլորտի համար ազատ գոտին ինձ՝ որպես հայի համար հետաքրքիր նախագիծ է: Այդ մասին հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) կողմից Երեւանի «Մերիդան» ցուցահանդեսի կենտրոնում կազմակերպած «Yerevan Show – 2014» ոսկերչական ցուցահանդեսին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց Դոնի Ռոստովի ձեռնարկատեր Միխայիլ Բալայանը: 

«Ինձ հետաքրքիր է այս նախագիծը, քանի որ որպես նորմալ մարդ՝ ես սիրում եմ իմ երկիրը, իմ հայրենիքը: Կարելի է մասնակցել, ուսումնասիրել: Թեեւ դեռ ամեն ինչ այդքան հասկանալի չէ, սակայն երեւում է, որ շատերն են շահագրգռված ներգրավված, մասնավորապես ռուսական կապիտալի հետ աշխատելու հարցում», - հստակեցրեց նա:

Միակ հարցը, որին դեռեւս հստակ պատասխան չի տրվել, թե ինչ կլինի 2017թ.ԱՏԳ-ի հետ, երբ ավարտվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդմակցության անցումային շրջանը: «Ներդրումներ պետք է կատարել առնվազն մի քանի տարվա համար, հատկապես ոսկերչական ոլորտում: Սարքերն այստեղ էժան չեն եւ գնվում են դոլարով ու եվրոյով, որոնք ամեն օր թանկանում են ռուբլու նակտմամբ», - նկատեց ձեռնարկատերը:

Նա հավելեց, որ Հայաստանն իրեն գրավում է նաեւ անձնակազմի աշխատավարձի մակարդակով ու վարպետների մեծ թվով: «Ընտրելու համար մեծ հնարավորություն կլինի: Եթե Ռուսաստանում լավ վարպետները ոսկու կշիռ ունեն, ապա այստեղ ոսկու կշիռ ունի աշխատավարձ է վճարողը»:

Բաքվում ծնված Բալայանը ղեկավարում է Դոնի Ռոստովի ոսկերչական ձեռնարկությունը եւ զբաղվում է տղամարդկանց համար աքսեսուարների արտադրությամբ: Նրա մոտ աշխատում են ինչպես հայեր (այդ թվում՝ Երեւանից եւ Ղարաբաղից), այնպես էլ ռուսներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում կայացավ «Ամրապնդելով գործընկերային կապերը» հայ-իտալական ֆորումը (ֆոտո)
Հայկական կողմից համաժողովին մասնակցում էին շուրջ 180 գործարարներ...
«Գալիս են ձեզ մոտ աշխատելու». Փաշինյանը խոստովանեց, որ Խաչատուր Սուքիասյանը գործարար է
Հեռախոս չեն վերցնում, բիզնեսի հետ չեն աշխատում…
Արարատ Միրզոյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ
Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել նաև «Giesecke+Devrient…
Գործարար աշխարհը պետք է գործ ունենա միայն հարկային մարմինների հետ. Ռոբերտ Քոչարյան
1999 թվականից էս կողմ Ոստիկանությունը, կամ անվտանգությունը որեւէ բիզնես մտե՞լ է…
Օգոստոսին եւս ունեցանք գնանկում, չորրորդ ամիսն անընդմեջ. գործարար
Կենտրոնական Բանկն ու Կառավարությունը դեռևս չեն օգտագործել լուրջ գործիքներ՝ նախաձեռնությունը վերցնելու մեր ձեռքը…
Արդյունաբերողների և գործարարների միությունը մտահոգիչ է համարում պետականացման մասին պաշտոնյաների կոչերը
Ականատես ենք լինում, որ կառավարության որոշ պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ այս ընթացքում ակնհայտ նահանջ են դրսևորում․․․
Ամենաշատ