News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետությունն սկսում է միջազգային պայմանագրերին ու կոնվենցիաներին միակողմանիորեն միանալու գործընթացը: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԼՂՀ ԱԺ հերթական նիստում, որը վարում էր խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օրենսդիր մարմինը մեկ ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական մշակութային կոնվենցիան վավերացնելու մասին» ԼՂՀ օրենքը, որով Արցախի Հանրապետությունը սկսում է միջազգային պայմանագրերին ու կոնվենցիաներին միակողմանիորեն միանալու գործընթացը։

Խորհրդարանը հաստատեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և դրա  հետ կապված օրենքների փաթեթը:

Օրակարգային հաջորդ հարցը երկրոդ ընթերցմամբ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի» ընդունումն էր, որով, ի թիվս մի շարք փոփոխությունների, հավանության արժանացավ խորհրդարանական հաջորդ ընտրություններում խառը ընտրակարգի նոր հարաբերակցությունը՝ 22 համամասնական և 11 մեծամասնական պատգամավորական տեղերով:

ԱԺ նիստի օրակարգում էին ԼՂՀ Նախագահի կողմից խորհրդարան ներկայացված ԼՂՀ Գլխավոր դատախազի և ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցերը:

Գաղտնի քվեարկության արդյունքում Արթուր Արմենի Մոսիյանը նշանակվեց գլխավոր դատախազ (24 կողմ, 2 դեմ, 2 անվավեր), Էռնեստ Ալեքսեյի Ավանեսյանը՝ վերահսկիչ պալատի նախագահ (25 կողմ, 2 դեմ, 1 անվավեր):

Նիստի ավարտին խորհրադարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հրապարակեց Արթուր Մոսիյանին՝ ԼՂՀ Գլխավոր դատախազ և Էռնեստ Ավանեսյանին՝ ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ նշանակելու մասին ԼՂՀ Ազգային ժողովի որոշումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ