News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դիարբեքիրի նախկին քաղաքապետ, քուրդ հայտնի գործիչ Օսման Բայդեմիրը մի քանի օր է՝ Հայաստանում է: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Օսման Բայդեմիրի հետ Հայաստան կատարած այցելության, հայ-քրդական հարաբերությունների մասին (ֆոտոռեպորտաժ) :

Պարոն Բայդեմիր, հայտնի է, որ Դուք միշտ ցանկացել եք Հայաստան գալ, այցելել Ծիծեռնակաբերդ եւ «Ռադիո Երեւան»: Ձեր ցանկություններն արդեն իրականություն են դարձել: Ի՞նչ տպավորություններ ստացաք Երեւանից, Հայաստանից եւ հայերից առհասարակ:

Մանկությունից ի վեր թե մեր ընտանիքում, թե մեր շրջապատում իմացել ենք, որ հայերի նկատմամբ Ցեղասպանություն է եղել: Մենք մեծացել ենք մեր պապերի, մեր տատերի՝ հայերի նկատմամբ կատարված Ցեղասպանությունների մասին պատմություններով: Միեւնույն ժամանակ 1915թ. Ցեղասպանությունից հետո քեմալիստները նույնը շարունակեցին նաեւ քրդերի նկատմամբ: Ես այս պահին իրականացնում եմ իմ այն երազանքները, որոնք պիտի անեի՝ մինչեւ մահանալս: Դրանցից մեկը լինել Ցեղասպանության թանգարանում, զգալ, կիսել այդ զոհվածների ցավը եւ միեւնույն ժամանակ հայ ժողովրդին իմ ուղերձը, վատ իմաստով իմ քաղաքական հուզմունքը  փոխանցել: Եվ իհարկե, Երեւանի ռադիո այցելությունս, քանի որ այն ժամանակ, երբ քրդերն առանց թթվածնի էին, այսինքն առանց լեզվի, այս ռադիոն պահպանեց իր երգերով, քրդերենով պահպանեց մեր լեզուն: Քրդական մշակույթի մեջ եզդի քրդերի աջակցությունը, մասնակցությունը շատ մեծ էր եւ ցանկությունս մեծ էր՝ նրանց այցելելու: Այդ պատճառով ինձ համար ապրում եմ հոգեպես զգացմունքային մի ժամանակաշրջան, որի համար շատ երջանիկ եմ: Շատ բան հասկացա, հասկացա, որ պետք է շատ աշխատենք: Դեռեւս միասին շատ պետք է աշխատենք:

Ինչպե՞ս եք գնահատում հայ-քրդական հարաբերությունները: Թուրքիայի իշխանությունները միշտ ցանկացել են լարվածություն մտցնել երկու ազգերի հարաբերություններում:

Երեք տարեկանից մինչեւ այս տարիքը ես հիշում եմ թուրքական իշխանություններից կողմից քրդերի նկատմամբ վիրավորական խոսքերը՝ դուք հայի ծնունդ եք: Այսինքն թուրքական իշխանությունների համար ամեն մեկը, որը քրդի իրավունք է պահանջում, հայ է վատ իմաստով: Պետության համար քրդի եւ հայի միջեւ տարբերություն չկա: Իհարկե, հետագայում հայերի եւ քրդերի հարաբերություններում զարգացման կարիք կա: Դրա համար պետք է առերեսվենք թե հայ ժողովրդի, թե քուրդ ժողովրդի պատմության հետ: 1915թ.-ին եւ դրանից հետո երբ հայերն ու քրդերը միասին ապրում էին մի տարածաշրջանում, քրդերը չունեին պետություն, նույնիսկ չունեին ազգ կոչվելու իրավասությունը: Օսմանյան պետության գաղափարախոսությունը ցեղասպանությունն էր: Այդ ժամանակ հայերին կոտորելու համար թուրքերը ստեղծել էին քրդերից կազմված Համիդիե զորքեր: Այսօր նրանք գյուղական վայրերում զենքեր են բաժանում, որ քրդերի դեմ պայքարեն: Այսինքն, երբ խոսում ենք Ցեղասպանության մասին, թե արդյոք դրանում քրդերի դերը կա, պետք է մանրամասն նայենք:

Առաջին հերթին պետք է առերեսվել պատմության հետ եւ ճանաչել Հայոց Ցեղասպանության, երկրորդը՝ ներողություն խնդրել, երրորդ՝ փոխհատուցման պայմանները հստակեցնել, չորրորդը՝ Արեւմտյան Հայաստանում ապրող բոլոր հայերի թոռները, ծոռները պետք է վերադառնան իրենց պապերի հողերը: Մեզ պետք է հեռու պահենք քենի եւ ատելության զգացմունքներից: Բայց երբեք չպետք է մոռանանք հայի կոտորածն ու Ցեղասպանությանը, պետք է կարեւորենք մեր պայքարը: Դրա համար ապագա սերունդներին ժառանգություն պիտի թողնենք լուծված հարցերը: Հայաստանը, Քուրդիստանը, Թուրքիան, Իրաքը, Իրանը, Լիբանանը Իսրայելը պետք է Եվրամիության նման մի կառույց ստեղծեն: Ժողովուրդների միջեւ թշնամությունից որեւէ օգուտ չկա, պետք է դատապարտել Ցեղասպանական գաղափարները: Սակայն կոտորողի մտածելակերպը մինչեւ հիմա Մերձավոր Արեւելքում կա: 1915թ. Ցեղասպան մտածելակերպն իշխում է այնտեղ: Եթե 1915թ.-ի Ցեղասպանության մեղավորներին դատապարտեին, պատժեին, 1925թ.-ին Դիրաբերքիրում էլ կոտորած չէր լինի, 1937-1938-ի Դերսիմի կոտորածը չէր լինի, Գերմանիայում հրեաների նկատմամբ Ցեղասպանություն չէր լինի: Արդարության հասնելու համար պետք է դատապարտել դա: Հայերի եւ քրդերի հասարակական կազմակերպությունների միջեւ համագործակցության կարիք կա, ակադեմիկոսների, գիտնականների, բնակչության բոլոր հատվածների միջեւ հանդիպումների կարիք կա: Չմերժելով անցյալը, կառուցելով ապագան՝ պետք է շարունակենք մեր համագործակցությունը: Վերանորոգեցինք ամենամեծ եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը, հայերենի ուսուցման դասեր բացեցինք, պետք է մենք համագործակցենք աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերի հետ:

Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի տարածաշրջանում երկխոսության առաջմղմանը. Փաշինյան
Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է…
Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը 10-րդ տեղում է. թուրք քաղաքագետ
Հայաստանը 10-րդ տեղում է...
Սերդար Քըլըչի հետ հանդիպման որոշում կա, բայց տեղն ու ժամկետը պետք է համաձայնեցնենք. Ռուբեն Ռուբինյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի...
Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին. Փաշինյանը՝ Ստոլտենբերգին
Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռեւս 2022 թվայկանին ձեռքբերված եւ հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող են...
Հայ-թուրքական հարաբերություններում վերջնանպատակն իրականացված չէ, բայց եղել են ինտենսիվ իրադարձություններ. Միրզոյան
Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում...
Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթություն չեն. Վոլքան Բոզքըր 
Հայաստանի հետ մեր բոլոր քննարկումներում Ադրբեջանի հետ միշտ նախնական խորհրդակցություններ են լինում...
Ամենաշատ