News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի նիստում, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն համալսարանի ռեկտոր ընտրվեց Շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Շաղաբեգի Գալստյանը:

 Շնորհավորելով նորընտիր ռեկտորին Երեւանի քաղաքապետ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը վստահեցրեց «Մենք համալսարանի կողքին ենք եւ միշտ պատրաստ ենք աջակցել զարգացման ծրագրերին»:

 Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվեց նաեւ համալսարանի զարգացման հայեցակարգը եւ հավանության արժանացավ: Առաջարկվեց հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստին ներկայացնել համալսարանի ռազմավարական ծրագիրը առաջիկա 5 տարվա  համար:

«Իհարկե վստահությունը պարտավորեցնող է, բայց միեւնույն ժամանակ բարձր պրոֆեսիոնալ անձնակազմի դեպքում ինչպիսին որ ունի մեր համալսարանը կարելի է նախաձեռնել համարձակ ծրագրեր, խնդիրներ բարձրացնել եւ դրանք իրականացնել ու լուծել: Ես էլ ձեզ հետ միասին կքայլեմ առաջ»,-շնորհակալություն հայտնելով ոչ միայն հոգաբարձուների խորհրդի անդամներից այլեւ համալսարնի ողջ կոլեկտիվից այս ընթացքում իրեն ցուցաբերած աջակցության եւ թիմային աշխատանքի համար, ասաց ռեկտոր Գագիկ Գալստյանը, ընդգծելով մինչ այս համալսարանի զարգացմանը ուղղված մեծածավալ աշխատանքները, ինչպես նաեւ տարիներ շարունակ ԿԳ նախարարության, Երեւանի քաղաքապետարանի զգալի աջակցությունը համալսարանի կրթագիտական պրակտիկ աշխատանքներին:

Նշենք, որ ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր 2014թ. մարտի 24-ից հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում: Նշված ժամանակահատվածում բարձացվել են պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը 20%-ով, բարեկարգվել է համալսարանի պուրակը` ներդրվել է ոռոգման կաթիլային համակարգ, տեղադրվել են նստարաններ: Վերանորոգվել են համալսարանի միջանցքներ, լսարաններ եւ ՃՇՀԱՀ-ի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի մարզադահլիճը:

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1952 թվականի   փետրվարի 8-ին,  ք.  Երեւանում

1980թ. ավարտել է  Կ.Մարքսի անվ. Պոլիտեխնիկական  Ինստիտուտի Արդյունաբերական եւ Քաղաքացիական Շինարարության բաժինը եւ ստացել ինժիներ շինարարի որակավորում

1993 թ-ից  «Հորիզոն 95» շինարարական ընկերության հիմնադիրն է

2001 թ-ից  «Արխմոնսրոյ» շինարարական ընկերության հիմնադիրն է

2005 թ-ից  Հայաստանի Շինարարների Միության նախագահն է

2009 թ-ից «Հորիզոն Թրեյդ»շինարարական ընկերության հիմնադիրն է

2012 թ-ից  ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի  գիտական     աստիճան

2014թ-ից շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում` շինարարության մասնագիտությամբ

2014թ-ի մայիսից «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան» Հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է:

Հեղինակ է շուրջ 41 գիտական եւ 2 ուսումնամեթոդական աշխատանքների:

Տպել
Ամենաշատ
Partner news