News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 15
Տեսնել լրահոսը

ԻԵՄ-ի կողմից հրապարակված նախնական զեկույցն արդեն իսկ ուղարկվել է նաեւ ԵԽԽՎ եւ որ հատկապես կարեւոր է խորհրդատվական մարմին եւ բոլոր հիմքերն ունենք ակնկալելու, որ ԵԽԽՎ-ն ոչ միայն ընտրություն չի կատարի ներկայացված ցուցակում հայտնված թեկնածուների թվից, այլեւ կարող է որակազրկել այդ անձանց եւ իր մտահոգությունը հայտնել թափանցիկ եւ արդարացի մրցույթ անցկացնելու Հայաստանի իշխանությունների չկամության կապակցությամբ:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորման» հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը:

ԱԳՆ-ն Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի մրցույթում հաղթած դատավորի երեք թեկնածուների փաստաթղթերը ուղարկել է ԵԽԽՎ: Ի՞նչ է սա նշանակում, արդյոք այս փուլում հնարավոր է որեւէ բան փոխել հայաստանյան մրցույթի արդյունքների չեղյալ ճանաչման ուղղությամբ:

Մրցույթը անցել է բազմաթիվ խախտումներով, որոնց մասին ԻԵՄ-ը պարբերաբար ահազանգել է եւ հանդես է եկել համապատասխան հայտարարություններով, իսկ խախտումների առավել մանրամասն նկարագիրը ներկայացված է մրցույթի դիտարկման արդյունքների վերաբերյալ կազմակերպության նախնական զեկույցում: Մրցութային հանձնաժողովի գործունեությունը չի եղել թափանցիկ, հանձնաժողովը գործել է գաղտնի կամ կիսագաղտնի ռեժիմով, մասնավորապես՝ այդպես էլ ԻԵՄ-ին չեն տրամադրվել տեղեկություններ հանձնաժողովի նիստերի անցկացման վայրի եւ ժամանակի մասին: Միայն մրցույթի փաստաթղթային ստուգման փուլի ավարտից հետո ԻԵՄ-ին հնարավորություն տրվեց ծանոթանալ հավակնորդների ներկայացրած փաստաթղթերին եւ գրանցամատյանին, ինչի արդյունքում բացահայտվեցին աղաղակող խախտումներ, մասնավորապես՝ ժամկետի ավարտից հետո 3 թեկնածուների գրանցելու կապակցությամբ: Հանձնաժողովն այս հարցին  ի վերջո ստիպված եղավ անդրադառնալ, թեկնածուներից երկուսին՝ Նորա Կարապետյանին եւ Արայիկ Մելքումյանին գիշերվա ուժ ժամի կանչելով բացատրություններ տալու եւ, ըստ էության, նրանց պարտադրելով դիմումներ գրել թեկնածուների ցուցակից իրենց անունները հանելու վերաբերյալ: Մեր կողմից արձանագրված փաստերը հիմք են տալիս հայտարարել, որ մրցույթ, որպես այդպիսին, տեղի չի ունեցել, այլ, պարզապես, մրցույթի անորակ իմիտացիա: Ցանկանում եմ նշել նաեւ, որ միայն մրցութային հանձնաժողովի կազմը (մեծամասամբ հանրային վստահություն չունեցողեւհեղինակազրկված անձինք) արդեն իսկ բացառում էր անաչառ եւ արդարացի գործընթացի հնարավորությունը: ԻԵՄ-ի կողմից հրապարակված նախնական զեկույցն արդեն իսկ ուղարկվել է նաեւ ԵԽԽՎ եւ որ հատկապես կարեւոր է խորհրդատվական մարմին եւ բոլոր հիմքերն ունենք ակնկալելու, որ ԵԽԽՎ-ն ոչ միայն ընտրություն չի կատարի ներկայացված ցուցակում հայտնված թեկնածուների թվից, այլեւ կարող է որակազրկել այդ անձանց եւ իր մտահոգությունը հայտնել թափանցիկ եւ արդարացի մրցույթ անցկացնելու Հայաստանի իշխանությունների չկամության կապակցությամբ:      

Որքանո՞վ եք հավանանական համարում, որ հաջողության կհասնեք: Արդյոք մրցույթը անվավեր ճանաչելու նախադեպեր եղել են եւ ինչո՞վ է այն ավարտվել տվյալ երկրի համար:

Նոր մրցույթ անցկացնելու անհրաժեշտությամբ, սակայն եղել են երկրներ, որոնք անհրաժեշտ հետեւություններ չեն կատարել եւ նրանց կողմից երկրորդ անգամ ներկայացված ցուցակները նորից են որակազրկվել (օրինակ Սլովակիայի դեպքում): Անորակ դատավորներից ազատվելու, դատարանի արդյունավետ աշխատանքներն ապահովելու եւ դատարանի հեղինակությունը բարձր պահելու նպատակով, ինչպես նաեւ հաշվի առնելով որ որոշ նոր դեմոկրատիայի երկրներ լուրջ խնդիրներ ունեն դեմոկրատական արժեքների հարգման եւ պահպանման հետ, Եվրոպայի խորհրդում ստեղծվել է խորհրդատվական մարմին, որը ստուգման է ենթարկում անդամ պետությունների ներկայացրած թեկնածուներինեւխորհրդատվություն տրամադրում ԵԽԽՎ-ին, որը խիստ հեղինակավոր է:

Դիցուք մրցույթն անվավեր ճանաչվի, Հայաստանում նոր մրցույթ հայտարարվի, ի՞նչ պետք է անեք, որպեսզի ձեր նշած նույն անօրինականությունները չլինեն:

Ունիվերսալ բաղադրատոմս չկա, չկա նաեւ ոչ մի երաշխիք, որ այդ խախտումները չեն կրկնվի: Պետք է լինել աչալուրջ, համառ եւ հետեւողական, պետք է պայքարել եթե ցանկանում ենք հասնել ժողովրդավարության: Այս առումով էական է նաեւ հասարակության հնարավորինս լայն շրջանակների ներգրավվածությունը: Իսկ մրցույթն արդարության սկզբունքին համապատասխան իրականացնելու համար անհրաժեշտ է սահմանել կոնկրետ չափորոշիչներ: Ոչ պակաս կարեւոր է նաեւ հանձնաժողովի կազմում հեղինազրկված, հանրության վստահությունը չվայելող պաշտոնատար անձանց բացառումը, քաղաքացիական հասարակության իրական մասնակցությունը եւ մրցութային գործընթացի լիակատար թափանցիկությունը կարող է իրական երաշխիքներ ապահովել:

Իսկ եթե հանկարծ անվավեր չճանաչվի եւ ոչինչ չփոխվի, ի՞նչ եք պատրաստվում անել:

Դա իհարկե շատ բացասաբար կանդրադառնա Հայաստանի միջազգային հեղինակության վրա, ցուցակում ընդգրկված անձանցից ոչ մեկը այս մրցույթի արդյունքում ձեւավորված բեռով չի կարողանա աշխատել որպես անաչառ եւ արդար դատավոր: Սա իսկապես մեծ խնդիր է: Կարծում եմ համապատասխան շրջահայացության պարագայում նրանցից ոչ մեկը չեր շարունակի բռնած ճանապարհը:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուստամ Բադասյանը ԵԽ բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցությանն ուղղված հարցերի լայն շրջանակ
Հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, արդարադատության նախարարի առաջին տեղակալ...
«ԵԽ-ն իր մանդատի շրջանակում հնարավոր ամեն ինչ անելու է». ԵԽ գլխավոր քարտուղարը պատասխանել է Արմեն Սարգսյանի նամակին
Թույլ տվեք հավաստիացնել Ձեզ, որ Եվրոպայի խորհուրդն իր մանդատի շրջանակում անելու է հնարավոր ամեն ինչ աջակցելու երկու…
«Պահանջում ենք բոլոր հայ գերիների անհապաղ և առանց պայմանների ազատ արձակում». ԵԽ-ում ԵԺԿ ներկայացրած բանաձևը կքննարկվի
Կոչ է անում Արտաքին գործերի և Անվտանգության Քաղաքականության Բարձր Ներկայացուցչին ԵՄ Անդամ Պետությունների հետ մեկտեղ՝ նաև 2021թ. աշնանը գալիք Արևելյան համագործակցության...
ԵԽԽՎ զեկուցողը մայիսի 19-22-ը կայցելի Հայաստան
Հավանը, ինչպես նշել են ԵԽԽՎ-ում, նախատեսում է ամռանը նույն նպատակով այցելել Ադրբեջան․․․
Ադրբեջանի ԱԳՆ-ի կոպիտ պատասխանը ԵԽ հանձնակատարին. Ավելի լավ է մտածեք Եվրոպայի հանցագործությունների մասին
Միյատովիչը գրում է, որ «անցյալի հաղթահարումը պետք է առաջնահերթություն դառնա հաշտության եւ ամուր խաղաղության ուղին ապահովելու համար»․․․
Մի՛ վերածեք մեր կառույցը հակառուսական ակումբի եւ դադարեցրե՛ք երկակի ստանդարտները. Նաիրա Զոհրաբյան
Ես չեմ ուզում հաշտվել այն Եվրոպայի հետ, որը վերածվել է քաղաքական ակումբի, որտեղ փորձում են հաշիվներ…
Ամենաշատ