Կառավարության շենքի մոտ այսօր՝ նոյեմբերի 6-ին, վաղ առավոտյան ընդհարում է տեղի ունեցել ՀՀԿ տատիկի եւ «Արմենիա» ԲԿ-ի տնօրենի դեմ բողոքող բուժքույր Նինել Իվանյանի միջեւ:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երբ ՀՀԿ տատիկը սկսել է գովերգել գործող իշխանություններին, բողոքի ակցիա անցկացնող Նինել Իվանյանն ու մի տղամարդ նրա գլխավերեւում 5000 դրամանոց են պահել: ՀՀԿ տատիկն այդ պահին շրջվել է եւ տեսել պահած 5000 դրամանոցները, ձեռնափայտով հարվածել Նինել Իվանյանին: Հարվածն այնքան ուժգին էր, որ բուժքույրն ընկել է գետնին:
Ոստիկանները երկուսին էլ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին:
Տեսանյութը Yerkir.am-ի











