News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նախօրեին՝ հունիսի 30-ին Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանի ջանքերով եւ թեմի մասնակցությամբ օծվել է Բուդյոնովսկ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից  NEWS.am-ին հայտնում են, որ Բուդյոնովսկ քաղաքը 1799 թվականին հիմնադրվել է հայերի կողմից եւ անվանվել Սուրբ Խաչ, սակայն խորհրդային տարիներին քաղաքը վերանվանվել է Բուդյոնովսկ: Ժամանակին քաղաքում գործել է երեք հայկական եկեղեցի, որոնցից երկուսը խորհրդային տարիներին փլվել է, իսկ մեկը` Սուրբ Խաչ մատուռը, պահպանվել է մինչեւ մեր օրերը:

 Հինգ տարի առաջ թեմի առաջնորդ Մովսես սրբազանի օրհնությամբ հիմքը դրվեց եկեղեցու եւ տեղի հոգեւոր հովիվ Արսեն քահանա Բուդաղյանի ղեկավարությամբ եւ տեղի հայ համայնքի ազնիվ հայորդիների նյութական աջակցությամբ ավարտին հասցվեց եկեղեցու շինարարությունը: Քաղաքն ունի ավելի քան 12 հազար հայ բնակչություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ