News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կաշառք ստանալու դեպքի առթիվ ձերբակալված ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի ավագ տեսուչներ Ալեքսան Հ.-ն եւ Հասմիկ Խ.-ն կալանավորվել են: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

ՀՔԾ մամուլի ծառայության ղեկավար Միքայել Ահարոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ոստիկանության նախկին աշխատակիցներ` ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Խ.-ին և ոստիկանության մայոր Ալեքսան Հ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել: Նախաքննական մարմինը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով` ոստիկանության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի ավագ տեսուչներ Ալեքսան Հ.-ն եւ Հասմիկ Խ.-ն` խմբով, նախնական համաձայնության գալով, իրենց լիազորությունների շրջանակում Արթուր Մ.-ին Երեւանի Թերլեմեզյան 18 հասցեում փաստացի գրանցման համար բնակության հանգամանքները հաստատող տեղեկություն տրամադրելու նպատակով 2014 թվականի նոյեմբերին պահանջել են ընդհանուր առմամբ խոշոր չափերով` 600 ԱՄՆ դոլար կաշառք:

2014թ. նոյեմբերի 5-ին ոստիկանության աշխատակից Ալեքսան Հ.-ին 280 ԱՄՆ դոլար եւ 50.000 ՀՀ դրամ կաշառքը հանձնելուց հետո, Արթուր Մ.-ն Հասմիկ Խ.-ի կանչով ներկայացել է ոստիկանության հիշյալ բաժին եւ վերջինիս ներկայությամբ Ալեքսան Հ.-ին տվել մնացած 80.000 ՀՀ դրամ կաշառքը: Այդ ժամանակ Ալեքսան Հ.-ն կազմել է բնակարան այցելելու մասին կեղծ արձանագրություն` ամրագրելով, իբր, Արթուր Մ.-ն շուրջ մեկ ամիս է, ինչ բնակվում է հիշյալ հասցեում:

Արձանագրությունը կազմելուց հետո ոստիկանության աշխատակիցներ Ալեքսան Հ.-ն եւ Հասմիկ Խ.-ն ձերբակալվել են:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախուրյանի ոստիկանները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու դեպքեր են բացահայտել
Մարտի 20-ին՝ ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ճապոնիայում մահացել է հինգերորդ մարդը, ով կարմիր բրինձ պարունակող սննդային հավելումներ է ընդունել
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 111 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 2, վիրվորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Հնդկաստանում տաքսու՝ կիրճն ընկնելու հետևանքով  10 մարդ է զոհվել
Ողբերգությունը տեղի է ունեցել Ջամու-Սրինագար ազգային մայրուղու Ռամբանի շրջանում...
Ամենաշատ