News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն ինչպես միշտ ցույց տվեց իր դեմքը` կոպտորեն խախտելով գոյություն ունեցող բոլոր նորմերը: Այս մասին այսօր` նոյեմբերի 14-ին, Արցախում ընթացող «Միասնություն 2014» զորավարժությունների ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական չեզոք գոտում խոցված հայկական ուղղաթիռին: (ֆոտոռեպորտաժ)

«Այս զորավարժությունների միակ դժվարությունը խոցված ուղղաթիռն էր: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունները զորավարժությունների մասին հայտարարել էին եւ Ադրբեջանի գործողությունները ցույց տվեցին նրա դեմքը, որովհետեւ նրանք կոպտորեն խախտել են առկա բոլոր նորմերը: Ցավալի դեպք է տեղի ունեցել մեզ համար, իրենց կողմից լկտի գործողություններ են կատարվել, եւ մեր պատասխանը լինելու է մի քիչ էլ անհամաչափ»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով` տեղի ունեցածը ոչ մի կերպ չի ազդել ընթացող զորավարժությունների գործողությունների վրա:

Նշենք, որ զորավարժությունները սկսվել են նոյեմբերի 6-ին եւ կավարտվեն վաղը` նոյեմբերի 15-ին:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ