News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երուսաղեմում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին կարող է հայտնվել հյուրանոցի բակում: Բանն այն է, որ մի քանի ամիս առաջ հրեական շինարարական մի կազմակերպություն Երուսաղեմի քաղաքապետարանի հետ համաձայնության էր եկել, որպեսզի հայկական եկեղեցու հարակից տարածքը տրամադրվի իրեն` հյուրանոց կառուցելու համար: Սա կատարվել էր առանց հայկական եկեղեցու համաձայնության:

Այս որոշումը բողոքի ալիք է բարձրացրել Երուսաղեմի հայերի, ինչպես նաեւ թաղամասի բնակիչների շրջանում, որոնք բողոքի ցույց են անցկացրել, որի ժամանակ կազմակերպվել է ստորագրահավաք: Նրանք կարծում են, որ բարձրահարկ հյուրանոցային համալիրը կփչացնի թաղամասի ընդհանուր պատմական եւ ճարտարապետական տեսքը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում նախատեսվող շինարարության հետ կապված` այժմ ստորագրահավաք է կազմակերպվել տվյալ թաղամասի բնակիչների ստեղծած կայքէջում: Հրեական մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում` Իսրայելի առաջին ալիքը, անդրադարձել են հայ համայնքի ցույցին ու հայերի բողոքին:

Նշենք, որ այս եկեղեցին կառուցվել է գերմանացիների կողմից 1887 թվականին, այնուհետեւ տեմպլիերների արտաքսվելուց հետո նվիրաբերվել Հայոց պատրիարքարանին:

Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ