News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել Գագիկ Գալստյանը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, կառավարության նիստի ընթացքում հայտարարեց Արմեն Աշոտյանը: «Հաստատում ենք բուհում կայացած քվերակության արդյունքները», - ասաց նախարարը: Ռեկտորի պաշտոնում ընտրված Գագիկ Գալստյանը երկար ժամանկ ղեկավարում է հանրապետության շինարարների միությունը:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարել էր, որ դիտարկում է Ճարտարապետական համալսարանը Պետական ճարտարագիտական համալսարանի հետ (Պոլիտեխնիկ) վերամիավորելու հնարավորությունը: Այդուհանդերձ, Աշոտյանը խոստովանել էր, որ միավորումը անխուսափելիորեն կհանգեցնի աշխակամի կրճատմանը: Որոշ ժամանակ անց վերամիավորման մասին լուրերը դադարեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news