News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայ հեղափոխական դաշնակցության Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը Հիլարի Քլինթոնի Երեւան կատարելիք այցի ընթացքում ակնկալում է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնելով, որ պետքարտուղարի առաջիկա այցը արտացոլում է Հայաստանի կարեւորությունն ու տարածաշրջանի դերը ամերիկյան ռազմավարության մեջ, միաժամանակ համոզմունք հայտնեց, որ Բարաք Օբամայի վարչակազմը պետք է օգտագործի այս առիթը` Ղարաբաղյան ու հայ - թուրքական արձանագրությունների խնդիրներում իր չհաջողված քաղաքականությունը վերանայելու համար:

«Եթե այս այցը քաղաքականությունը վերանայելու, վերագնահատելու, ավելի դրական ուղղությամբ փոխելու հնարավորություն է, ապա դրական զարգացում է, իսկ եթե պետք է շարունակի վերաամրագրել բացասական ավանդույթները, որին մենք ականատես ենք եղել վերջին 18 ամիսներին, ապա պակաս լավատես ենք այս այցի արդյունքների վերաբերյալ», - ընդգծել է Համբարյանը:

Նրա կարծիքով` ամենալավ քայլը, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը հիմա կարող է անել հայ - թուրքական հարցում ամերիկյան քաղաքականությունը վերանայելու ուղղությամբ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելն ու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ուժեղ հայտարարությամբ հանդես գալն է . - «Այսպիսով նա Ամերիկան կբերի ճիշտ ուղու վրա եւ վերջ կդնի թուրքական մերժողականության այս շրջանին: Բայց եթե չանի դա` կլինի կորսված հնարավորություն»:

«Մենք տեսել ենք, որ այս վարչակազմը գնալով ավելի սխալ ուղղությամբ է շարժվում. նախընտրական քարոզարշավի ժամանակ ցեղասպանության ճանաչման խոստումից այն շարժվեց դեպի այս հարցի շուրջ լռության քաղաքականություն, այնուհետեւ պարզապես չճանաչեց , հետո ավելի հեռուն գնաց` հակադրվելով Կոնգրեսում ցեղասպանությունը ճանաչող օրենսդրությանը», - մանրամասնել է Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրենը:

Հարցին, թե Հիլարի Քլինթոնը հայ - թուրքական հարաբերությունների վերաբերյալ ի՞նչ ուղերձ կհղի Հայաստանի իշխանություններին, արդյոք կրկին հետամուտ կլինի՞ գործընթացի վերսկսմանը, Արամ Համբարյանը պատասխանել է, թե պետքարտուղարի վրա երկու ճնշումներ են լինելու. - «Մեկը ճնշում է Անկարայի կողմից` երկարաձգելու այս գործընթացը մի ապրիլի 24-ից մյուսը, պարզապես` որ Ամերիկան լուռ մնա ցեղասպանության հարցում եւ Թուրքիան կարողանա շարունակել իր մերժողականությունը եւս մեկ տարի: Մյուս ճնշումը` ճշմարտության կողմից է. հայ - թուրքական հարաբերությունները երբեք չեն բարելավվի, երբեք առաջընթաց չեն արձանագրի ցեղասպանության հարցում, եթե Հայոց ցեղասպանությանը չվերաբերվեն ճշմարտության եւ արդարության դիրքերից: Թուրքիան, իհարկե, կբողոքի, բայց ամերիկյան քաղաքականությունը պետք է հիմնված լինի ամերիկյան արժեքների եւ շահերի վրա»:

Կարծիք հայտնելով, որ պետք է ճշգրտվի նաեւ մոտեցումը Ղարաբաղյան կարգավորման խնդրում, Հայ դատի գրասենյակի ղեկավարը ասաց. - «Մենք նորից տեսանք, որ նախագահն ու պետքարտուղարը ճիշտ սկսեցին, բայց հետո շեղվեցին այդ ուղուց: Նախագահ Օբաման, երբ քարոզարշավ էր անցկացնում, ասում էր` «ես լուծելու եմ Լեռնային Ղարաբաղի հարցը ամերիկյան սկզբունքների` ժողովրդավարության եւ ինքնորոշման սկզբունքների հիման վրա»: Իրականում մենք տեսնում ենք հայկական կողմի նկատմամբ անվերջ շարունակվող ճնշումներ, Ղարաբաղի ժողովրդի վրա արտաքին ճնշումների դիրքորոշում, որը ժողովրդավարական չէ, որը սխալ է»:

«Եթե ամերիկյան այս նույն քաղաքականությունը կիրառվեր 1776 թվականին, ապա Միացյալ Նահանգները կմնար Բրիտանական կայսրության կազմում», - ամփոփել է Արամ Համբարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
NESA կենտրոնի ներկայացուցիչներն այցելել են Քննչական կոմիտե. վերապատրաստման պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են Կոմիտեի տարածքային մարմինների…
Գրիգոր Էլիզբարյանն ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել զինվորական դատախազության գործունեությունը
Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին…
Քննարկվել են Քննչական կոմիտեի և ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի միջև համագործակցության ոլորտները
Արսեն Այվազյանը տիկին Կուրթին ողջունել է առաջին անգամ ՀՀ քննչական կոմիտեում և վստահություն հայտնել, որ նրա համակարգման ներքո Հայաստանում…
Պապոյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին. կարեւորել են 2024-ին «Ամերիկայի մրցունակության փոխանակում» ծրագիրը ՀՀ-ում անցկացնելը
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային...
Արդարադատության ոլորտում գործող և սպասվող թվային հարթակները փոխնախարարը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքային քննարկումների…
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային այցելուների առաջնորդական ծրագրին
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային...
Ամենաշատ