News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր` հուլիսի 3-ին Կիեւում բացվել է «ԱՊՀ երկրների ակտիվ երիտասարդությանը սոցիալական ծառայությանը ներգրավելու ինովացիոն մեթոդների մշակում եւ փորձարկում» թեմայով Միջազգային երիտասարդական ֆորումը: Ֆորումին մասնակցում են ԱՊՀ 8 երկրների շուրջ 120 ներկայացուցիչներ, որոնք 5 օրերի ընթացքում կքննարկեն երիտասարդությանը սոցիալական օգտակար գործունեության մեջ ներգրավելու հարցերը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամուլի ծառայությունից, Ֆորումի կազմակերպիչները վստահ են, որ Միջազգային երիտասարդական ֆորումի ծրագիրը թույլ կտա միավորել ԱՊՀ երկրների սկաուտական կազմակերպություններին եւ ստեղծել գործուն ծրագրեր, որոնք կխթանեն երիտասարդության հետաքրքրությունը սոցիալական օգտակար գործունեության նկատմամբ:

Ֆորումը կավարտվի հուլիսի 7-ին` կլոր սեղանի կազմակերպմամբ, որտեղ կմասնակցեն ԱՊՀ երկրների պետական կառույցների, գիտական ու ստեղծագործական մտավորականության, Ուկրաինայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ ու հասարակական գործիչներ:

Ֆորումին մասնակցում են երիտասարդներ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ռուսաստանից ու Ուկրաինայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ