News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Մեզ համար առաջնայինը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, եւ մենք գտնում ենք, որ դա չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- նման տեսակետով այսօր` հուլիսի 3-ին ասուլիսում հանդես եկավ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, հավելելով, որ մյուս բոլոր հարցերն ածանցյալ են Ղարաբաղի կարգավիճակին: Նրա ներկայացմամբ, բանակցություններն ընթանում են հենց ԼՂ կարգավիճակի շուրջ, որովհետեւ մինչեւ կարգավիճակը պարզ չլինի, մյուս խնդիրներին լուծում տալ հնարավոր չէ: 

«Որտե՞ղ պիտի վերադառնան փախստականները, ի՞նչ իրավական միավորում պիտի վերադառնան: Նախեւառաջ տարածքը պետք է լինի, որպեսզի հնարավոր լինի մյուս գործողությունները կատարել»,- ասաց նա, հավելելով, որ նույնիսկ պարզ չէ, թե տարածքների հնարավոր զիջման դեպքում ո՞վ պետք է զիջի այդ տարածքները, ո՞ր իրավական սուբյեկտը, եւ, ի վերջո, ո՞ւմ հետ պետք է բանակցեն անվտանգության հարցերի շուրջ:

Ինչ վերաբերում է պատերազմի հնարավորությանը, Գ. Սահակյանը խորհուրդ տվեց չխոսել պատերազմում կհաղթենք, թե` ոչ: «Եկեք չխոսենք պատերազմից` կհաղթենք, թե չենք հաղթի: Բնականաբար այն ժողովուրդը, որն իր հայրենիքն է պաշտպանում, միշտ էլ ուժեղ է»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ