News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կողմից նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռին խոցելու դեպքով ծառայողական քննություն անցկացնելու համար ստեղծված է հատուկ հանձնաժողով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ հանձնաժողովը ղեկավարում է գլխավոր շտաբի տեղակալներից մեկը, կազմում ընդգրկված են տասնյակ անձինք՝ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաններ, քննիչներ, փորձագետներ: Քննության արդյունքում, մամուլի խոսնակի փոխանցմամբ, պարզ կլինի միջադեպի բոլոր մանրամասները, կունենանք ամբողջական պատկեր: «Ծառայողական քննությունը մշտական պրոցես է, որը նշանակվում է բանակում տեղի ունեցած յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ: Այս անգամ հակառակորդը գործել է աննախադեպ, այսինքն՝ նախկինում նման բան չէր արել, ուստի իրավիճակի հստակեցումը, հանգամանքների պարզումը կարեւոր է մեզ համար, այդ նպատակով էլ նշանակված է ծառայողական քննություն: Այն կտա մի շարք հարցերի պատասխաններ, պարտադիր չէ, որ դուք դրա տակ մեղավորներ փնտրեք, դա չի արվում հատուկ մեղավոր փնտրելու համար, եթե մեղավոր լինի, կպարզվի, բայց մեզ համար առաջնահերթ է իրավիճակի ուսումնասիությունը»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ի դեպ, արդեն փորձաքննության են ուղղարկված խոցված ուղղաթիռի մասերը, սակայն թե երբ կլինի դրանց պատասխանը, կհրապարակվի դա, թե ոչ, դեռ հայտնի չէ: Ուղղաթիռի սեւ արկղը կվերծանեն այստեղ հայ մասնագետների ուժերով: Նա նշեց, որ պատրաստ են ուսումնասիրության բոլոր նյութերը տրամադրել միջազգային կազմակերպություններին, որպես իրենց  համար հստակ լինի ճշմարտությունը:

Նշենք, որ ուղղաթիռի խոցման դեպքով հարուցված է նաեւ քրեական գործ ազգային ատելության շարժառիթով երկու եւ ավելի անձանց սպանության, գույքի դիտավորյալ ոչնչացնելու համար:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Ուղղաթիռի խոցումից տասն օր անց՝ նոյեմբերի 22-ին, ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողություն իրականացրին, որի արդյունքում դուրս բերեցին եւ ընտանիքներին հանձնեցին Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի եւ Սարգիս Նազարյանի մասունքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ