News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 19
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Կառավարության աշխատակից Նունե Պլուզյանից տուժած՝ Երեւանի Էրեբունի համայնքի բնակչուհի Սիրանույշ Չփլախյանը այսօր՝ նոյեմբերի 27-ին, Կառավարության մոտ էր՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպելու պահանջով: Սիրանույշ Չփլախյանը լրագրողներին հտ զրույցում պատմեց, որ 2011թ. ինքը «տոկոսով» 25 000 դոլար է վերցրել Նունե Պլուզյանից, տունը առուվաճառքի պայմանագրով ձեւակերպել Նունե Պլուզյանի անվամբ՝ պայմանավորվելով, որ գումարը վերադարձնելոց հետո Նունե Պլուզյանը տունը պետք է ձեւակերպի իրենց անվամբ, սակայն Նունեն հրաժարվում է տունը վերադարձնել նույնիսկ 40 000 դոլար վճարելու պայմանով:

«Նոյեմբերի 25-ին ես հեռագիր եմ ուղարկել վարչապետին եւ խնդրում եմ ընդունելություն, որովհետեւ կարծում եմ, որ վարչապետն այս ամեն ինչից տեղյակ չի: Ինձ թվում է՝ ինքն այս հարցին լուծում կտա, որովհետեւ երկու ընտանիք դրսում է հայտնվելու, տղաս էլ շուտով զորացրվելու է, չգիտեմ՝որտեղ ենք ապրելու»,-պատմեց տիկին Սիրանույշը՝ նշելով, դատարանի որոշումը արդեն եղել է, եւ մեկ ամսից իրենց կվտարեն տնից:

Սիրանույշի խոսքով՝ ինքը Նունե Պլուզյանին առաջարկել է տունը վաճառել եւ գումարը վճարել, սակայն Նունեն հրաժարվել է եւ դատարան դիմել, որ Սիրանույշին իր ընտանիքի հետ վտարեն տնից:

Նրա խոսքով՝ Նունե Պլուզյանը իրեն բազմիցս սպառնացել է, որ տնից դուրս «կշպրտի», եւ նշել է, որ ինքը «լավ ծանոթներ» ունի:

«Նունեն ինձ ասում էր՝ գիտե՞ս, ես ինչ ծանոթներ ունեմ, Դավիթ Հարությունյան, Գագիկ Բեգլարյան, որ ուզենամ քեզ տնից դուրս կշպրտեմ: Դե բնական է, որ միասին են աշխատում, կճանաչի նրանց, իմ կարծիքով՝ Նունեն նրանց միջոցով է նման բաներ անում»,-ասաց տիկին Սիրանույշը:

Սիրանույշ Չփլախյանը այսօր ոչ մեկին չհանդիպեց Կառավարության մոտ եւ հեռացավ:

Տպել