News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախյան զինուժի կործանված ուղղաթիռի գործում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դիրքորոշումն արժանի է հարգանքի: Այս մասին նոյեմբերի 28-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Դեսպանությունը, հավելեց նա, ուշադիր հետեւում էր իրադրության զարգացմանը՝ հայկական պաշտոնատար անձանց, այդ թվում՝ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների եւ փոխնախարարների հետ յուրաքանչյուր հանդիպումից հետո խորհրդակցելով Պետքարտուղարության հետ: Նպատակն էր վառ պատկերացում կազմել կատարվածի վերաբերյալ եւ աշխատանքներ սկսել կողմերի հետ՝ իրավիճակի սրումից խուսափելու համար:

«Ինձ վրա մեծ տպավորություն թողեց այն, թե ինչն էր կարեւոր նախարարի համար. վերադարձնել երեք օդաչուների մարմինները: Նրա համար առաջնային նպատակն էր զինվորականների մարմիններն ընտանիքներին վերադարձնելը՝ պատշաճ կերպով հուղարկավորելու համար»,- ընդգծեց Հեֆերնը:

«Դա նրան հաջողվեց անել: Այդ պատճառով ես չեմ կարող հարգանք չարտահայտել նրա հետեւողականության եւ գործն ավարտին հասցնելու ունակության համար»,- հավելեց դեսպանը:

Հարցին, ԱՄՆ-ն պատրա՞ստ է աջակցել միջադեպի հետաքննությանը, եթե նման խնդրանք լինի, Հեֆերնը նշեց, որ նախարար Օհանյանը մեկ բան է խնդրել. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որն Ադրբեջանին կոչ կանի աջակցել զինծառայողների մարմինների վերադարձին:

«Մենք հանդիպեցինք ուղղաթիռի կործանումից երեք օր անց: Ես հեռախոսով խոսեցի պարոն Ուորլիքի հետ (ԵԱՀԿ Մինակի խմբի ամերիկացի համանախագահի - խմբ.), ինչից հետո մենք զրուցեցինք նրա ֆրանսիացի եւ ռուսաստանցի գործընկերների հետ: Դրանից կարճ ժամանակ անց համանախագահները նման բովանդակությամբ հայտարարություն հրապարակեցին»,- ընդգծեց Հեֆերնը:

Արդյո՞ք դա օգնեց գործին՝ հայտնի չէ, բայց, ըստ ԱՄՆ դեսպանի, իր համար շատ կարեւոր էր, դիվանագետները կարողացան ամբողջությամբ բավարարել նախարարի խնդրանքը: «Հայաստանին հաջողվեց վերադարձնել մարմինները, եւ դա արժանի է հարգանքի. դա սպանված օդաչուների հանդեպ պարտքն էր»,- հայտարարեց Հեֆերնը:

Նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից խփվեց արցախյան ռազմաօդային ուժերի՝ ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռը: Չեզոք գոտում ուղղաթիռի ընկնելուց հետո ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակել է գնդակոծությունը՝ այդ վայր չթողնելով ինչպես Հայաստանի եւ Արցախի, այնպես էլ ԵԱՀԿ եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին:

Հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների կտրուկ մերժումը՝ որեւէ մեկին ուղղաթիռին մոտ թողնելու վերաբերյալ, նոյեմբերի 22-ին ԼՂՀ պաշտպանության բանակը հատուկ գործողություն իրականացրեց, որի ընթացքում դուրս բերվեցին օդաչուներից մեկի մարմինն ու մյուս երկուսի մնացորդները, ինչպես նաեւ ուղղաթիռի որոշ կտորներ՝ փորձաքննության համար: Գործողության իրականացման ժամանակ ադրբեջանցի երկու զինվոր է սպանվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ