News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջին ժամանակներում չեխական երեք ոչ կառավարական կազմակերպություններ. «People in Need»-ը, «NESEHNUTÍ»-ին (Independent Social Ecological Movement) եւ «DEMAS»-ը (Association for Democracy Assistance and Human Rights), ակտիվ քարոզարշավ են սկսել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի կտրուկ վատթարացման դեմ:

Չեխիայի երկրորդ քաղաք Բռնոյում գրանցված «NESEHNUTÍ» կազմակերպությունը նոյեմբերի 27-ին բողոքի ակցիա էր կազմակերպել Չեխիայում Ադրբեջանի դեսպանության առջեւ: Կազմակերպությունը թեմայի շուրջ մամլո հաղորդագրություն էր տարածել, որը ներկայացված է ստորեւ.

«ՄԱՐԴԻԿ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝

ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ

Այսօր Պրահայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության առջեւ հավաքվել են տասնյակ մարդիկ՝ իրենց բողոքն արտահայտելու Կովկասի այս երկրում մարդու իրավունքների պաշտպանության ջատագովների ազատազրկման դեմ: Նրանք ի ցույց էին դրել քաղբանտարկյալների լուսանկարները, որոնց թիվը Ադրբեջանում անցնում է հարյուրից: Չեխական «NESEHNUTÍ» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումը կրում էր «Անազատությունն Ադրբեջանում այրում է մեզ» խորագիրը, որի գործողությունները միտված են աջակցելու իր ծրագրերի մաս կազմող Հարավային Կովկասում քաղաքացիական նախաձեռնություններին:

Այսօրվա բողոքի ակցիան Ադրբեջանի Հանրապետության դեսպանության առջեւ ավարտվեց «անմիջապես եւ առանց պայմանների Ադրբեջանի բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու» կոչերով: Մասնակիցներն ուշադրություն դարձրին այն հանգամանքին, որ Ադրբեջանում ավելի քան հարյուր մարդ բանտարկվել է  քաղաքացիական գործունեության եւ գործող ռեժիմի քննադատության համար: Դրանց թվում են տղամարդիկ եւ կանայք, մարդու իրավունքի պաշտպաններ, անկախ լրագրողներ, արվեստագետներ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ, կրոնական առաջնորդներ եւ երիտասարդական կազմակերպությունների անդամներ:

Մասնակիցները քաղաքական հետապնդման գործում մատնաշեցին Չեխիայի Հանրապետության եւ Կովկասյան բռնապետության միջեւ առկա փոխհարաբերակցությունները: «Այս հարավկովկասյան երկիրը Չեխիայում դեռ լայն ճանաչում չի գտել, սակայն մենք ունենք շատ ավելի հարաբերություններ, քան կարծում ենք: Չեխիայում ավտոմեքենաների շահագործման համար օգտագործվող վառելիքի 25 տոկոսի մատակարարն Ադրբեջանն է: Քչերին է հայտնի, որ դա անուղղակիորեն ֆինանսավորում է Ադրբեջանում տիրող բռնապետական համակարգին», - մեկնաբանում է NESEHNUTÍ ՀԿ անդամ Պետրա Հավլիկովան:

«Մենք այրում ենք ադրբեջանական նավթը, բայց այդ երկրում անազատություններն այրում են մեզ», - հայտարարել է մասնակիցներից մեկը՝ Պետր Տկաչը՝ մեկնաբանելով պաստառում արտահայտած «Անազատությունն Ադրբեջանում այրում է մեզ» տեքստի բովանդակությունը:

Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման թեման Չեխիայի Հանրապետությունում պարբերաբար բարձրաձայնվել է ոչ միայն «NESEHNUTÍ» հասարակական կազմակերպության, այլ նաեւ տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից (Amnesty International, People in Need): «NESEHNUTÍ» կազմակերպությունն անց է կացրել նաեւ Ադրբեջանի նախագահին ուղղված ստորագրահավաք, որով կոչ է արել ազատ արձակել Ռասուլ Ջաֆարովին եւ Ինթիղամ Ալիեւին:

Հաշվի առնելով այն փաստը, որ այս տարվա սեպտեմբերին Եվրոպական խորհրդարանն ընդունեց Ադրբեջանում իրավապաշտպանների նկատմամբ իրականացվող հալածանքների մասին 2014/2832 քննադատական բանաձեւը, այլ ոչ կառավարական կազմակերպությունների հետ մեկտեղ, NESEHNUTÍ հասարակական կազմակերպությունը կոչ է արել Եվրախորհրդարանի պատգամավորներին՝ պաշտպանել Ադրբեջանում ձերբակալված վերոգրյալ անձանց ազատ արձակելու իրենց պահանջը:

Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահության ստանձնումից մի քանի ամիս անց երկրում ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումներն ավելի սրվեցին: Այդ ընթացքում ձերբակալվել են մի շարք անկախ լրագրողներ, իրավապաշտպաններ, բլոգերներ եւ այլք, ինչպես նաեւ նրանք, ովքեր արտահայտեցին իրենց աջակցությունն իրավական օգնություն ցուցաբերելու հարցում: 2014թ. մայիսից մինչեւ օգոստոս իրականացված ճնշումների փաստագրությունը հասանելի է «European Stability Initiative» Եվրոպական վերլուծական կենտրոնի համապատասխան փաստաթղթերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ