News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«ԱՄՆ երբեք չի համակերպվի Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջափակման հետ»: Այս մասին հուլիսի 5-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վրաստանի ազգային գրադարանում կին առաջնորդների հետ ունեցած հանդիպման ժամանակ:

«Վրաստան online»-ի հաղորդմամբ, հանդիպմանը ներկա էին 150 կին-առաջնորդներ, որոնց շարքերում կային նաեւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ:

«Մենք չենք համակերպվի երեւույթների  նման դրության հետ եւ կպայքարենք Վրաստանի ապաշրջափական համար: Վրացի ժողովուրդը պետք է հետեւողականորեն հասնի տարածքային ամբողջականության վերականգմանը եւ ազատությանը»,-ասել է նա:

Քլինթոնը նաեւ նշել է, որ Վրաստանում «ժողովրդավարական ակնհայտ հաջողություններ են գրանցվել: Նրա խոսքով, «Վրաստանը հնարավորություն ունի կրկնելու Թամար թագուհու կառավարման շրջանում եղած  «ոսկե դարաշրջանը»»:

Պատասխանելով Վրաստանի առաջին տիկնոջ Սանդրա Ռուլովսի  հարցին, Քլինթոնը հայտարարել է, թե ԱՄՆ աջակցում է կանանց այն կազմակերպություների ակտիվությանը, ովքեր համագործակցում են հակամարտության գոտում եղած կանանց կազմակերպությունների հետ հարաբերությունների հաստատման հարցում, ինչը կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը:

«Դա հակամարտության կարգավորման կարեւոր բաղադրիչ է եւ հնարավորինս պետք է օգտագործվի»,-ընգծել է Հիլարի Քլինթոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ