News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը ցանկանում է  ցույց տալ, որ չի կորցրել հետաքրքրությունը հետխորհրդային տարածաշրջանի եւ Հարավային Կովկասի նկատմամբ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդի Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների ծրագրերի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:

Նրա խոսքով, եթե Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ազդեցությունը փոքր-ինչ նվազել է, դա չի նշանակում, որ նրան այստեղ ոչինչ պետք չէ: «Որոշ ժամանակ առաջ խոսակցություններ էին պտտվում, որ ԱՄՆ-ը տարածաշրջանից գնացել է կռվելու ահաբեկիչների դեմ Իրաքում եւ Աֆղանստանում:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցը վկայում է, որ դա այդպես չէ»,- նկատել է քաղաքագետը:

Ռարի կարծիքով, ԱՄՆ-ից առանձնահատուկ ակտիվացում պետք չէ ակնկալել: «Ռազմական միջամտություն չի լինի: Վրաստանի ուղղությամբ ՆԱՏՕ-ի ընդլայնումը հետաձգվել է, ԱՄՆ-ը ռազմակայաններ ունի Կենտրոնական Ասիայում, այնտեղ էլ կմնա: Եթե Միացյալ Նահանգների մոտ տնտեսական իմաստով նոր հետաքրքրություններ ծագեն, կարծում եմ, նա կձգտի վերադառնալ տարածաշրջան»,- նկատել է փորձագետը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես կարելի է գնահատել Հիլարի Քլինթոնի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու փաստը, Ռարն ընդգծել է, թե դա գեղեցիկ խորհրդանշական ժեստ է, որ ցուցադրում է ԱՄՆ-ի որոշակի վերաբերմունքը, սակայն այդ ուղղությամբ լուրջ քայլեր ակնկալել չի կարելի: «ԱՄՆ-ը սեփական էներգետիկ շահերն ունի եւ չի ցանկանում չափից դուրս հեռուն գնալ: ԱՄՆ-ը չի ցանկանում բախվել Ադրբեջանի հետ՝ չկորցնելու համար կասպիական տարածաշրջանում մանեւրելու հնարավորությունը»,- նշել է քաղաքագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվորեն...
Սամանթա Փաուեր. Բրյուսելում ես վերահաստատեցի Հայաստանին աջակցելու ԱՄՆ հանձնառությունը
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ասել է, որ ապրիլի 5-ին...
Մակունցն ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում քննարկել է Բրյուսելում Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի հանդիպումը
Փորձագետների հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ»-ը…
Ամենաշատ