News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են հասարակական կարծիքի հարցումներ անցկացնել հուզող տարբեր հարցերի շուրջ:

Հերթական հարցումը, որը հայտնվել է contact.az կայքում, վերաբերում է ադրբեջանցիների կողմից արցախյան ուղղաթիռի ոչնչացմանը: Հարցումը վերնագրված է «Ճի՞շտ էր, արդյոք, հայկական ուղղաթիռի կործանման որոշումը»: Հարցվողներին պատասխանի երեք տարբերակ է առաջարկվում. «Այո, ճիշտ էր», «Ոչ, ճիշտ չէր, դա կարող է սրել իրավիճակը» եւ «Դժվարանում եմ պատասխանել»: Հարցմանն առայժմ 331 մարդ է մասնակցել:

Մյուս հարցումը նվիրված է Արցախում մեղադրյալի աթոռին հայտնված ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի երկու անդամներին: Հարցումը վերնագրված է «Ի՞նչ եք մտածում քելբաջարցի պարտիզանների գործողությունների մասին»: Հարցվողներին պատասխանի երեք տարբերակ է առաջարկվում. «Արդարացնում եմ նրանց գործողությունները: Նրանք ցանկացել են այցելել հարազատ վայրեր եւ դատապարտելի ոչ մի բան չեն արել», «Դա հիմար արկածախնդրություն էր, որը թանկ կարժենա պարտիզաններին եւ տառապանք կբերի նրանց հարազատներին», ինչպես նաեւ ավանդական «Դժվարանում եմ պատասխանել» տարբերակը: Հարցմանը 520 մարդ է մասնակցել: Թե ինչպես են բաժանվել ձայները, չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ առաջին դեպքում խոսքը սադրանքի եւ Ժնեւի կոնվենցիայի խախտման մասին է, իսկ երկրորդ դեպքում՝ քրեական մի շարք հանցագործությունների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ