News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 3-ի լույս գիշերը միջազգային չվերթների ավիատոմսերի գները ռուբլու համարժեքով ավելացել են 15 տոկոսով: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Pososhok ավիատոմսերի վաճառքի գործակալության գլխավոր տնօրեն Կիրիլ Ֆամիսնկուն:

Ֆամինսկին նշում է, որ տոմսերի գների կայունացման համար նախադրյալներ չի տեսնում, քանի որ չափազանց բարձր է ռուբլու անկայունությունը:

Սակայն Ռուսաստանի Տուրօպերատորների ընկերակցության փոխնախագահ Դմիտրի Գորինի կարծիքով, նավթի գների կայունացման դեպքում տոմսերի գները կրկին կարող են նվազել: Նշվում է, որ ավիաընկերություններն իրենց սակագները չեն բարձրացրել: Գնային տատանումները ներքին չվերթներին չեն վերաբերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ