News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը փորձություն է, որը երկիրը պետք է անցնի «այն, ինչ չի սպանում, ուժեղացնում է» սկզբունքով, դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի քննարկման ընթացքում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ըստ նրա՝ ինքը համամիտ է այն պնդումներին, որ կարելի էր պայմանագիրը կազմելիս բանակցություններն ավելի լավ վարել, ամրացնել դիրքերը: «Բայց այսօրվա որոշումը պետք է կայացնել իրավիճակից ելնելով: Հայաստանն ու ԼՂՀ-ն շրջափակման եւ ռազմական դրության մեջ են: Աշխարհը սառը պատերազմի վիճակում է: Գերտերությունների միջեւ ազդեցության համար պայքարը հանգեցրել է ուղիղ բախման: Հայաստանի համար կարեւոր է հարցը՝ ինչպես վարվել տվյալ իրավիճակում: Օգնության են գալիս ասացվածքները՝ պատերազմում, ինչպես պատերազմում եւ երբ կրակում են թնդանոթները, մուսաները լռում են: Հետեւաբար բոլոր քնարական շողումները եւ դասեր տալու փորձերն անընդունելի են, առավել եւս, որ ուսուցիչներն իրենք չեն յուրացրել դասը: Դասեր տալու ժամանակը չէ, սովորելու եւ ստեղծված իրավիճակի վրա կենտրոնանալու ժամանակն է», - ասել է նա:

Արմեն Ռուստամյանը միաժամանակ հավելել է, որ եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատերազմի պատրաստվենք, եւ ավելի լավ է այդ հարցով զբաղվենք:

«Մեր խնդիրն է հաջորդ սերունդների փոխանցել 42 հազար քկմ հայկական հող, որպեսզի համարձակ նայենք նրանց աչքերին: Եթե դու երկրի անվտանգությունն ապահովելու ավելի լավ այլընտրանք չունես, պետք է պահպանես արդեն ունեցածը: ՀՅԴ-ի համար այդ պայմանագիրը երկրի անվտանգության հարցի լուծում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ